Իրավունքի մեկնաբանումը ունի գիտական կանոններ և չպետք է վերածվի բառախաղի. Նորա Սարգսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ., դոցենտ Նորա Սարգսյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վերջինս Ազգային ժողովում երդման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել էր, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ Նորա Սարգսյանի անդրադարձը ներկայացնում ենք ստորև։
Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը 2019 թ․ հունիսի 20-ին՝ Ազգային ժողովի նիստում իր պաշտոնը ստանձնելու հետ կապված երդման արարողության ժամանակ հայտարարեց, որ․
· Ներկայումս Սահմանադրական դատարանն ունի միայն երկու դատավոր և քանի որ մյուս դատավորը բացակայում է, ապա ինքը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։
· Վ․ Գրիգորյանը որպես փաստարկ է բերում այն, որ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական դատարանի «անդամ» եզրույթի փոխարեն օգտագործվում է Սահմանադրական դատարանի «դատավոր» եզրույթը, իսկ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները չեն կարգավորում սահմանադրական դատարանի անդամի՝ դատավորի պաշտոնում հետագա պաշտոնավարման հարցը։
· Հետևաբար, ըստ Վ․ Գրիգորյանի, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված սահմանադրական դատարանի անդամները 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո չէին կարող պաշտոնավարել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, իսկ նրանց մասնակցությամբ այս ժամանակահատվածում կայացված սահմանադրական դատարանի ակտերի վավերականության հարցը պետք է քննարկման առարկա դառնա։
Իրավագիտությունը փաստարկման արվեստ է, իսկ իրավունքի բովանդակությունը բացահայտվում է նրա մեկնաբանման գործընթացում։ Իրավական նորմերի և, հատկապես, Սահմանադրության նորմերի մեկնաբանությունը ենթարկվում է որոշակի գիտական կանոնների, որոնք ձևավորվել են դեռևս Սավինիի ժամանակներից (1802 թ․)։ Մեկնաբանման համար հիմք են հանդիսանում իրավական ակտի տեքստը, իրավական ակտի մշակման պատմությունը, իրավական ակտի համակարգը և իրավական ակտով հետապնդվող նպատակը։ Որպես կանոն տարբերակվում է իրավական ակտերի մեկնաբանման 4 դասական մեթոդ․
1. քերականական (հայտնի է նաև որպես՝ տառացի, բառացի, լեզվաբանական),
2. պատմական,
3. համակարգային,
4. թելեոլոգիական։
Վ․ Գրիգորյանի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածի մեկնաբանությունը, մեր կարծիքով, հիմնվում է միայն օրենքի տեքստի առանձին դրույթի տառացի ընկալման վրա (անգամ տառացի մեկնաբանման պարագայում, անհասկանալի է, թե ինչպես է ժխտվում ՍԴ գործող նախագահի պաշտոնավարման շարունակման հանգամանքը, երբ գործող նախագահը ընտրվել է 2018 թ․մարտի 21-ին, այսինքն՝ մինչև 2015 թ․խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, իսկ Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ մատնանշում է, որ Սահամանադրական դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել), որի արդյունքում 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը դիտարկվում է հաջորդ նախադասության, Սահմանադրության համակարգի, իմաստի, պատմական համատեքստից ամբողջովին կտրված։ Ժամանակակից իրավունքի գիտությունը վաղուց արդեն մերժում է «In-claris» դոկտրինը, քանի որ գոյություն չունի իրավական նորմերի «միանշանակություն» և ցանկացած նորմի բովանդակություն՝ մեկնաբանման միջոցով բացահայտման կարիք ունի։ Ընդ որում, միայն օրենքի տեքստի առանձին դրույթի վրա շեշտադրում կատարելը ոչ թե գործնականում բերում է իրավական որոշակիության և կամայականության սահմանափակման, այլ հակառակ արդյունք է ունենում՝ հանգեցնելով ֆորմալիզմի (հատկանշական է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թ․ օրենքը իրավացիորեն հրաժարվել է նախկին՝ «Իրավական ակտերի մասին» օրենքով ամրագրված տառացի մեկնաբանման սկզբունքից (հոդված 86, մաս 1) և ամրագրել է մեկնաբանման ավելի լայն կանոններ, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, կարգավորման համատեքստը, իրավունքի ճյուղի սկզբունքները (հոդված 41))։
Իրավական նորմը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել բոլոր գործոններն ու փաստարկները և ոչ թե սոսկ միայն նորմի տեքստը։ Կարևոր է ընդգծել, որ իրավունքի դրույթի մեկնաբանումը՝ դրա իմաստի բացահայտումը, չի կարող հիմնվել միայն մեկ մեթոդի ընտրանքային կիրառման վրա, որն էլ ավելի է համապատասխանում մեկնաբանման ցանկալի արդյունքին։ Մեկնաբանման բոլոր մեթոդները պետք է օգտագործվեն հավասարապես, այլապես՝ մեկնաբանումը կհանգեցնի սխալ արդյունքի։
Ստորև փորձենք համադրել Վ․ Գրիգորյանի մեկնաբանությունը մեկնաբանման մյուս մեթոդների հետ՝ բացահայտելու համար Սահմանադրության 213-րդ հոդվածի իմաստն ու բովանդակությունը։
Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
· Պատմական մեկնաբանում
Պատմական մեկնաբանումը ենթադրում է, որ իրավունքի նորմի իմաստի ճիշտ բացահայտման համար պետք է հաշվի առնել իրավական ակտի ընդունման պատմությունը, նախորդող խմբագրությունները, պատմական համատեքստը, որոնք նախադրյալ են հանդիսացել այդ նորմի ընդունման համար։
Այս առումով, անվիճելի փաստ է, որ դեռևս 1995 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատության ինստիտուտը՝ հանձին Սահմանադրական դատարանի։ Ընդ որում․
· ՀՀ Սահմանադրության բոլոր խմբագրությունների համաձայն էլ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, իսկ սահմանադրական արդարադատությունը՝ սահմանադրական դատարանը (1995 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ հոդված, 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ և 93-րդ հոդվածներ, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 162-րդ և 167-րդ հոդվածներ)։
· Այն, որ սահմանադրական դատարանի անդամն իրականացնում է «արդարադատություն» հստակ երևում է Սահմանադրության մի շարք հոդվածների վերլուծությունից։ Այսպես, 1995 թ․ և 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն արդարադատություն իրականացնելիս` դատավորը և սահմանադրական դատարանի անդամը անկախ են, իսկ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
· Վերոհիշյալից պարզ է դառնում, որ 1995 թ․ խմբագրությամբ և 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը սահմանադրական դատարանի դատավորի պարագայում օգտագործել է «անդամ» եզրույթը՝ դրա տակ միանշանակ հասկանալով դատավորի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին։ Հետևաբար, Վ․ Գրիգորյանի այն թեզը, թե 2015 թ․ Սահմանադրության 213-րդ հոդվածը օգտագործելով «անդամներ» եզրույթը, բայց չշեշտադրվելով նրանց հետագա պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, մեկ այլ բան է նկատի ունեցել, ճիշտ չէ։
Պատմական մեկնաբանման համար կարևոր նյութ են հանդիսանում իրավական ակտի նախագծի մշակման գործընթացները (travaux préparatoire): Այս առումով, ո՛չ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության նախագծի հիմնավորումներում, ո՛չ Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ (տե՛ս 2015 թ․ սեպտեմբերի 15-18-ի նիստերի սղագրությունները), և ո՛չ էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրության նախագծի վերաբերյալ տրված կարծիքներում որևէ խոսք չի եղել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո սահմանադրական նոր դատարանի կազմավորման մասին։ Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերաբերյալ 2017 թ․ հունիսի 19-ին տրված կարծիքում (CDL-AD(2017)011), Վենետիկի հանձնաժողովը (հարկ է նկատել, որ կարծիքը պատրաստելու համար փորձագետներ են հանդիսացել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք ներկայացրած մի շարք անձինք (Mr Kaarlo TUORI, Mr Christoph GRABENWARTER, Mr Aivars ENDZINS)։ Տե՛ս CDL-AD(2015)037, FIRST OPINION ON THE DRAFT AMENDMENTS TO THE CONSTITUTION (CHAPTERS 1 TO 7 AND 10); CDL-AD(2015)038, SECOND OPINION ON THE DRAFT AMENDMENTS TO THE CONSTITUTION (IN PARTICULAR TO CHAPTERS 8, 9, 11 to 16)) հատուկ անդրադարձ է կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածին և ընդգծել, որ դրանով նախատեսված են «պաշտոնավարումը շարունակելու նվազագույն երաշխիքներ» այն դատավորների համար, որոնք նշանակվել են մինչև 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (կետ 34)։ Ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Սահմանադրության 213-րդ հոդվածը մեղմելու փորձը և հստակորեն արձանագրել, որ Սահմանադրական դատարանի նախագահը, անկախ այն բանից, թե քանի տարի է պաշտոնավորելու 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, պետք է պաշտոնավարի մինչև 2005 թ. խմբագրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
· Համակարգային մեկնաբանում
Համակարգային մեկնաբանումը կառուցվում է այն թեզի հիման վրա, որ իրավունքի նորմերի համակարգը ներդաշնակ է և զերծ ներքին հակասություններից։ Ներքին ներդաշնակությունը առավել ևս ընդգծվում է Սահմանադրության պարագայում՝ հաշվի առնելով վերջինիս հիմնակազմիչ նշանակությունը նորմատիվ իրավական այլ ակտերի համար։ Համակարգային մեկնաբանումը ենթադրում է, որ իրավունքի նորմերի մեկնաբանման ժամանակ պետք է ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է մյուս նորմերի համատեքստում։
Այս առումով, 213-րդ հոդվածի մեկնաբանմանման համար պետք է հաշվի առնվի հետևյալը․
· Բացի 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունից, ուշադրություն պետք է դարձնել նույն հոդվածի 2-րդ նախադասության վրա, որը նախատեսում է, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
· 213-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի համադրումը հստակ ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղի մասին խոսք լինել չի կարող, եթե այդ մարմինը նախկինում գոյություն չի ունեցել, այսինքն՝ դեռ նոր պետք է ստեղծվի։ A contrario, ակնհայտ է և 2-րդ նախադասությունից հստակ բխում է, որ խոսքը միայն այն թափուր տեղերի մասին է, որոնք առաջ են գալիս Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո։
Ցանկացած իրավակարգավորում մեկնաբանելիս ելակետ պետք է ընդունել այդ իրավակարգավորման ողջամտությունը, այնպես, որ իրավակիրառ մեկնաբանության արդյունքում չպետք է հանգի «աբսուրդ» արդյունքի։ Մինչդեռ, այն մեկնաբանմամբ, ինչպես Վ․ Գրիգորյանն է պնդում, հանգում ենք ad absurdum եզրահանգման․ 213-րդ հոդվածի 1-ին և 2-րդ նախադասությունների միմյանցից անջատ և Սահմանադրության համատեքստից կտրված մեկնաբանումը հանգեցնում է այնպիսի անհեթեթ իրավիճակի, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել(«պաշտոնավարել» բառի իմաստը պաշտոն վարելը՝ կատարելը, որոշակի պաշտոնով ծառայելն է (տե՛ս, օրինակ, Է․ Բ․ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976, էջ 1181)) (քանի որ դա է հստակորեն պահանջում 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը), սակայն ոչ թե որպես դատավորներ, այլ որպես սահմանադրական դատարանի անդամներ և ստանալ աշխատավարձ, բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ։
· Վ․ Գրիգորյանի կողմից առաջարկվող մեկնաբանությունը հանգեցնում է մեկ այլ ad absurdum իրավիճակի․ ստացվում է, որ երկրում Սահմանադրության գերակայության ապահովման առանցքային մեխանիզմը՝ սահմանադրական արդարադատության համակարգը կաթվածահար է դեռևս 2018 թ․ ապրիլի 9-ից, որից անտեղյակ են եղել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող բոլոր սուբյեկտները, իսկ սահմանադրական դատարանի կողմից, «ապօրինի կազմով», կայացվել են ակտեր, որոնցից շատերը, որպես նոր հանգամանք, գործերի վերանայման հիմք են։ Սահմանադիրը չէր կարող նման փակուղու մեջ մտցնել սահմանադրական արդարադատությունը, ընդհատել այն՝ առանց անցումային լուծումներ նախատեսելու։ Հարց է առաջանում, ի՞նչ էր լինելու դատարանի վարույթում արդեն իսկ քննվող գործերով, ի՞նչ ժամկետներում էր ձևավորվելու նոր Սահմանադրական դատարանը։ Ընդ որում, բոլոր այն դեպքերի համար, երբ խոսքը վերաբերում է նոր մարմինների ձևավորմանը 2015 թ․ Սահմանադրության անցումային դրույթները հետևողականորեն նախատեսում են հստակ ժամկետներ (օրինակ, հոդված 214, հոդված 215, մաս 2)։
· Համակարգային մեկնաբանման տեսանկյունից, հարցը պետք է դիտարկել նաև Սահմանադրության 215-րդ հոդվածի 1-ին մասի հետ համադրելով։ Նշված նորմը նույնպիսի շարադրանք ունի և անցումային ռեժիմ է նախատեսում նաև մյուս դատարանների դատավորների համար։ 215-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրի նշված մոտեցումը պայմանավորված է դատավորի անփոփոխելիության սկզբունքի երաշխավորմամբ և լիովին համահունչ է միջազգային չափորոշիչներին։ Այլապես, ցանկացած պահի սահմանադրական փոփոխության միջոցով հնարավոր կլիներ հեշտորեն ազատվել գործող դատավորից և նշանակել նորերին, ինչը, ընդհանրապես, դատավորների անկախության համար մեծ ռիսկեր է պարունակում։
· Այն, որ ՀՀ իրավական համակարգում Սահմանադրական դատարանի անդամ և դատավոր հասկացությունները օգտագործվում են որպես հոմանիշներ, պարզ է դառնում նաև այլ օրենքների ուսումնասիրությունից։ Այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը զարգացնում է սահմանադրական նորմի պահանջը՝ հստակեցնելով, որ «Մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: «12 տարվա ժամկետը լրանալուց հետո» բառակապակցությունը նշանակում է, որ խոսքը «դատավորի» 12 տարվա ժամկետի մասին է, քանի որ 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունում 12 տարվա ժամկետ չկար: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Սույն օրենսգրքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված դրույթները տարածվում են նաև Սահմանադրական դատարանի անդամի վրա»: Այսինքն, այս օրենքով ևս հավասարության նշան է դրվել դատավորի և սահմանադրական դատարանի անդամի միջև։
· Թելեոլոգիական մեկնաբանում
Մեկնաբանման այս մեթոդի էությունը իրավական ակտի իմաստի բացահայտումն է դրանով հետապնդվող նպատակների բացահայտման միջոցով։ Այն ունի երկու տարատեսակ․ սուբյեկտիվ-թելեոլոգիական, որի պարագայում պետք է բացահայտվի իրավաստեղծի պատմական կամքն ու նպատակը, և օբյեկտիվ-թելեոլոգիական, որը բացահայտում է իրավական ակտի հետապնդվող նպատակը ակտի կիրառման պահի դրությամբ։ Մեկնաբանման այս մեթոդի միջոցով հնարավոր է լինում իրավական ակտի կիրառումը համապատասխանեցնել զարգացող իրավահարաբերությունների բնույթին, քանի որ ակտի ընդունման պահին իրավաստեղծի հետապնդած նպատակները ու կիրառման պահին ակտով հետապնդվող նպատակները կարող են տարբերվել միմյանցից՝ իրավական կարգավորման դաշտից դուրս թողնելով հարաբերութունների որոշակի ասպեկտներ։ Մեկնաբանման վերջին մեթոդի պարագայում, պետք է բավական զգուշավոր լինել, որ մեկնաբանումը չհանգեցնի իրավաստեղծի կամքի աղճատմանը և հարգվեն իշխանությունների բաժանման ու օրինականության սկզբունքները։
Թելեոլոգիական մեկնաբանման լույսի ներքո գնահատելով իրավիճակը, դժվար չէ նկատել, որ 213-րդ հոդվածի նախատեսմամբ սահմանադիրը չի կարող նպատակ ունեցած լիներ ստեղծելու երկու սահմանադրական դատարան, մեկը՝ բաղկացած լիներ դատավորներից, մյուսը՝ միայն անդամներից։ Ինչպես արդեն նշվեց վերոգրյալ՝ համակարգային մեկնաբանման ժամանակ, 213-րդ հոդվածից հստակ երևում է սահմանադրի նպատակը՝ ապահովել նախկինում նշանակված բոլոր դատավորների անխափան պաշտոնավարումը իրենց պաշտոններում սահմանադրական փոփոխություններից հետո։ Սահմանադրի նման մոտեցումը լիովին համահունչ է դատավորի անփոփոխելիության և իր պաշտոնում պաշտոնավարելու բավարար երաշխիքներ ունենալու սկզբունքին, որը դատավորի անհատական անկախության առանցքային տարրն է բոլոր միջազգային չափորոշիչներով (տե՛ս, մասնավորապես, Recommendation CM/Rec(2010)12 of the Committee of Ministers to member states on judges: independence, efficiency and responsibilities, կետ 49, CDL-PI(2017)008, Compilation of Venice commission opinions, reports and studies on constitutional justice , էջ 34, 39-40, The UN Basic principles on the Independence of the Judiciary, կետ 11-12, The European charter on the statute for judges, կետ 3, Magna Carta of Judges (Fundamental Principles), կետ 4)։
Եզրահանգում
· Սահմանադրության 213-րդ հոդվածի Վ․ Գրիգորյանի կողմից առաջարկվող մեկնաբանությունը հիմնված է Սահմանադրության դրույթների մեկնաբանության միայն մեկ մեթոդի՝ տառացի մեկնաբանման, ընտրանքային կիրառման վրա։ 213-րդ հոդվածի մեկնաբանությունը իրավական մյուս նորմերի համակարգից (հատկապես՝ 213-րդ հոդվածի 2-րդ նախադասություն, 215-րդ հոդվածի 1-ին մաս), սահմանադրի հետապնդած նպատակից, նորմի պատմական համատեքստից ամբողջովին կտրված, հանգեցնում է սխալ եզրահանգումների։
· ՀՀ իրավական համակարգում Սահմանադրական դատարանի անդամ և դատավոր հասկացությունները օգտագործվում են որպես հոմանիշներ, ինչը ակնհայտ է դառնում 1995 թ․ Սահմանադրության և դրա հետագա խմբագրությունների, ինչպես նաև այլ օրենքների ուսումնասիրությունից։
· Վ․ Գրիգորյանի առաջարկած մեկնաբանությունը խախտում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը դատավորի անկախության հիմնարար երաշխիք է բոլոր ժամանակների համար։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
19:59 • 16.11.24 Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ․ Ադելիա Պետրոսյան
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել
-
12:49 • 15.11.24 Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը