Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք՝ հարմարավետ և ապահով միջավայր բոլորիս համար․ Ավինյան (տեսանյութ)

15:50 • 16.11.24

Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք՝ հարմարավետ և ապահով միջավայր բոլորիս համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

««Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում սկսեցինք ծառատունկը, որն ուղղված է մեր քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը և ընդլայնմանը»,- գրել է նա։