Հայկական պատվիրակությունում ավելացնել Արցախից ներկայացուցիչներ, լիազորագիր տրամադրել ՀՀ-ին բանակցությունների համար․ Ռ. Շուգարյանի առաջարկները՝ ինչ անել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում
Արտակարգ և լիազոր դեսպան, 1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ Tert.am-ը զրուցել է հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի արտաքին քաղաքականությունում նկատվող փոփոխությունների մասին:
Նրա խոսքով՝ երկրում արժեհամակարգի փոփոխությունը չէր կարող չանդրադառնալ նաև արտաքին քաղաքականության վրա։
-Պարոն Շուգարյան, արդեն մեկ տարուց ավելի է անցել հեղափոխությունից: Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշողներն ի սկզբանե հայտարարել էին, որ արտաքին քաղաքականությունում ռևերսներ չեն սպասվելու: Հետաքրքիր է Ձեր կարծիքը՝ արդյոք այս մեկ տարուց ավելի ժամանակահատվածում նոր իշխանությունները մնացի՞ն իրենց հայտարարած քաղաքականությանը հավատարիմ, և արդյոք ճի՞շտ էր մոտեցումը՝ հեղափոխական չլինել արտաքին քաղաքականությունում:
- Ընդհանրապես արտաքին քաղաքականության մեջ կարևոր է շարունակականությունը պահելը: Եվ ես որոշ վերապահումներով ասեմ, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության մեջ քիչ թե շատ շարունակականությունը պահպանվել է: Միգուցե, ավելի շատ ընդհանրություն կար առաջին և երրորդ վարչակազմերի միջև: Երկրորդը մի քիչ դուրս էր ընկնում իր շեշտադրումներով և շեշտադրումների բացակայությամբ, բայց այն, որ հեղափոխությունից հետո ինչ-որ բան փոխվել է արտաքին քաղաքականության մեջ, պետք է արձանագրենք:
Մոտեցումը, կոնցեպտը, աշխարհայացքն այն է, որ հիմնականում ուշադրության կենտրոնում պահվում է այսօր Հայաստանի սուվերենությունը, ինքնուրույն որոշումների կայացումը: Իսկ դա չափազանց կարևոր է, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կախված է եղել երկու հարցից․ մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, մյուսը՝ Թուրքիայի հետ հարաբերություններն են: Եթե այդ երկու հարցերից գոնե մեկը չի լուծվում, ապա չափազանց դժվար է դառնում խոսելը սուվերենության մասին:
Քայլեր ամեն դեպքում արվել են, արվում են, որ այդ սուվերենությունը լինի: Պայմանական ասած՝ «չորրորդ վարչակազմը» իր որոշումների առանցքում գոնե փորձում է դնել սուվերենությունը:
Նաև պետք է նկատել, որ արժեհամակարգի փոփոխությունը երկրում չի կարող չանդրադառնալ նաև արտաքին քաղաքականության վրա: Պարզ է, որ Հայաստանը չի պատրաստվում լինել ՆԱՏՕ-ի անդամ, նման հարց չկա մեր օրակարգում, չի եղել անցյալում, չկա հիմա: Մենք նորից չենք հայտարարում, որ ցանկանում ենք Եվրամիության մասը դառնալ: Բայց երբ փոխվում է արժեհամակարգը, մարդու իրավունքների պաշտպանության համար ես պայքարում, դեմոկրատական ազատություններն են քո կրեդոն, ապա որոշ տեղերում կասկածներ են առաջանում, որ սա լավ չէ, կամ սա կարող է հեռուն գնացող նպատակներ ունենալ: Բայց նպատակը այստեղ՝ Հայաստանում է:
Նորից հիշեցնեմ՝ չեն լուծվել Հայաստանի համար կարևոր երկու հարցերը՝ ո՛չ Ղարաբաղինը, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ վերջինս չի լուծվել, քանի որ երկու իրարից տարբեր գործընթացներ՝ հաշտեցումն ու կարգավորումը, միացնում էինք իրար: Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում միայն երկու պետությունները, նաև ինչ-որ առումով հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցություն ունենալ, իսկ հաշտեցման գործընթացում իր մեծ դերը պետք է խաղա, և դա ավելի երկարաժամկետ գործընթաց է:
Ղարաբաղի մասին․ ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից և դրանից առաջ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: Նախ արդեն շատ պարզ է, որ Արցախյան հիմնախնդիրը տարբերվում է մնացած հակամարտություններից․ օրինակ՝ Հարավային Օսիայի դեպքում չկա կոնֆլիկտ կոնֆլիկտից դուրս: Այն, ինչ եղել է, եղել է տեղում և, իհարկե, վատ հետևանքներ է ունեցել, բայց վրացու մտքով, օրինակ, Բուդապեշտում չի անցնի, որ սա իմ թշնամին է, և համատեղելիության խնդիր իրենց դեպքում չկա: Երկրորդը՝ եթե ժամանակին Հայաստանի մասին աշխարհում կար որոշակի ընկալում, որ ի տարբերություն բռնապետական Ադրբեջանի, կիսաավտորիտար ռեժիմ է, ապա այսօր արդեն արժեհամակարգի փոփոխման գործընթացում, տարբերությունը Ադրբեջանի հետ շատ մեծ է: Իսկ դա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք ավելացնելու մեր սուվերենության և որոշումներն ինքնուրույն ընդունելու պաշարը:
-Բայց արդյոք դեմոկրատիան ընկալվո՞ւմ է աշխարհում: Կարծես, այլ ռեսուրսներ են առավել կարևորվում: Նիկոլ Փաշինյանն էլ ՄԱԿ-ում խոսեց ժողովրդավարության մասին, նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում՝ ասելով, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Բայց հետո էլ՝ կարգավորման գործընթացում «խաղաղության օրակարգի» մասին հայտարարելուն հաջորդեց արդեն «հարձակման», «պատժելու» օրակարգը:
-Դուք ճիշտ եք ասում՝ աշխարհում փոփոխություններ են տեղի ունեցել և դեռ տեղի են ունենում: Այդ փոփոխությունները, պարզունակ չասենք՝ «ուժի իրավունքի» մասին են: Այդ փոփոխությունները նաև չարիքի և բարու պայքարն են, որն իրավական կատեգորիա չէ: «Թավշյա հեղափոխության» առաջնորդներին, նաև զանգվածին ավելի հեշտ է որպես բարի ներկայանալ աշխարհին, քան այն ռեժիմներին, որտեղ, օրինակ, նախագահի տիկինը դառնում է փոխնախագահ: Մենք դրա վրա պետք է կենտրոնանանք:
Անդրադառնամ նաև ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին․ այն ամենակարևոր փաստաթղթերից մեկն է արտաքին քաղաքականության մեջ, Հայաստանի քաղաքականության այս մեկ տարվա արտացոլումն է: Ես այնտեղ տեսնում են նաև որոշակի նոր շեշտադրումներ ԼՂ հիմնահարցի լուծման ուղիների վերաբերյալ․ փորձ է արվում հարցը մասամբ տեղափոխել նաև մարդու իրավունքների, անվտանգության ոլորտ: Նիկոլ Փաշինյանը նման քայլ արեց: Ես այնտեղ տեսնում են նաև արտաքին գործերի նախարարի դերը․ նա ՄԱԿ-ում դեսպան է եղել: Ես նման ձևակերպումներ տեսել եմ նաև 2017 թվականին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում։ Արդեն կար այդ միտումը:
Նիկոլ Փաշինյանի ամբողջ ելույթն էր կազմված առանց նշելու նորմի անունը՝ «անջատում՝ հանուն փրկության» (Remedial secession), խոսում էր դրա մասին: Կարևոր էր, որ չէր մատնանշել նորմի անունը․ երբ բարձրաձայնում ես ինչ-որ բան, պետք է լավ պատրաստված լինես, իսկ դա արդեն թիմային գործ է, երկրորդը՝ պետք է հաշվի առնես ՄԱԿ-ի, միջազգային հանրության հնարավոր ռեակցիան: Իսկ նորը միջազգային կամ փորձագիտական համայնքը դժվար է ընկալում: Իսկ այս նորմի հետ կապված մեզ համար հաջողված օրինակը Կոսովոն է, ոչ այդքան հաջողը՝ Լիբիան, ստացվում է, որ կա որոշակի վերապահում դրա հետ կապված: Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք այդ հնարավորությունը՝ այդ նորմը առաջ տանելու աստիճանաբար և դա անել հանրային մակարդակում, հետո դա տեղափոխել պաշտոնական:
- Մենք ունե՞նք ժամանակ․ այսօր ռազմական հռետորաբանությունը շարունակվում է Ադրբեջանի կողմից: Կանխատեսումներ կան պատերազմի մասին․ կարո՞ղ ենք պատրաստվել միաժամանակ պատերազմի և բանակցությունների:
- Պետք է այսպես անել: Դա անհրաժեշտ է: Հայաստանում ձևավորվել է մի շատ կարևոր բան․ դեռ դրա արժանին կմատուցենք ապագայում, հիմա գուցե չի զգացվում: Բայց նույնիսկ անզեն աչքով երևում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարբեր հռետորաբանություններ են օգտագործվում Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների կողմից: Ես Ձեզ կարող եմ ասել, որ 20-27 տարվա ընթացքում Հայաստանում այդքան լավ չի համադրվել պաշտպանության և արտաքին գործերի գերատեսչությունների կամ անձերի քաղաքականությունը․ հիմա երկու անձն էլ իրենց դաշտում գործում են՝ համագործակցելով և չհակասելով իրար․ ավելի ռադիկալ հայտարարությունը չի հակասում ավելի դիվանագիտական հայտարարությանը: Դա խաղ չէ, կարևոր էլեմենտ է, որը ես նախկինում չեմ տեսել:
-Շարունակենք Արցախի թեման․ այսօրվա իշխանություններն ի սկզբանե հայտարարեցին Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Ադրբեջանն այն չընդունեց և դժվար թե ընդունի: Միջազգային հանրությունն էլ՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, ընդառաջ չգնաց Հայաստանի այս նախաձեռնությանը: Ի՞նչ եք կարծում, Արցախի՝ բանակցային սեղան վերադարձնելը դո՞ւրս է մղվում գործընթացից: Որքանո՞վ էր ճիշտ այդ մասին հայտարարելը:
- Հայաստանի դիվանագիտության ամենամեծ նվաճումներից մեկն այն ժամանակ էր, երբ 1994, 1995 թվականներին Ղարաբաղը ճանաչվեց ԵԱՀԿ-ի, միջազգային հանրության կողմից որպես բանակցային կողմ: Դա մեզ շատ հնարավորություններ տվեց հենց հարցի լուծման համար, որովհետև եթե Ղարաբաղը չլինի բանակցային գործընթացում, շատ դժվար կլինի պատկերացնել, որ բանակցությունները կավարտվեն ինչ-որ մի որոշումով: Մյուս կողմից՝ ամենամեծ բացթողումներից մեկն այն էր, որ 1998 թ․Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս մղվեց:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին իր՝ Արցախ առաջին այցի ժամանակ: Ես այն հասկանում եմ: Հետո մոտեցման այդ փոփոխությունն ավելի դիվանագիտական ձևով ներկայացվեց ՄԱԿ-ում:
Միջազգային հանրության առումով այդքան էլ համաձայն չեմ, որ չեն ընդունում այդ մոտեցումը: Այնտեղ ընկալումը փոքր-ինչ փոխվել է:
-Ինչպե՞ս են, Ձեր ընկալմամբ, դրսևորվում այդ փոփոխությունները: Ամեն դեպքում կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որ պետք է շարունակվեն բանակցությունները եղած սկզբունքների շուրջ և առանց ձևաչափի փոփոխության:
- Բայց եռանախագահները հանդիպում են նաև արցախյան իշխանությունների հետ, և դա առաջին «ծիծեռնակն է» այստեղ:
-Համանախագահները նախկինում էլ Արցախի իշխանությունների հետ հանդիպել են և զուգահեռ հանդիպում են նաև, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքի» հետ:
-Այդ համայնքի հետ հանդիպումներին երբեք շատ չենք ընդդիմացել, որովհետև հասկանում ենք, որ դա արվում է կեղծ հավասարություն ստեղծելու համար:
Այստեղ, իհարկե, մենք շատ անելիք ունենք: 1990-ականներին մեզ հաջողվել էր մի քանի միջազգային փաստաթղթում օգտագործել նոր բառակապակցություն, իսկ դիվանագիտության մեջ մանրուքներ չկան, տերմինաբանությունը չափազանց կարևոր բան է: Մենք Ղարաբաղի իշխանությունների հետ միասին անընդհատ օգտագործում էինք «Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններ» բառակապակցությունը: Դա արդեն կարգավիճակ էր տալիս: Այդ ժամանակ այդ «ադրբեջանական համայնքը» ներկայացված էր մի անձի՝ Նիզամի Բախմանովի միջոցով: Նա մասնակցում էր բանակցություններին, բայց աննկատ էր մնում: Կարևոր էր, որ Ղարաբաղի ներկայացուցիչը ընտրված էր, իսկ ընտրությունը պետականության կարևոր մաս է:
Հիմա մենք պետք է աշխատենք առավել ճանաչելի դարձնել այդ ընտրությունները, միջազգային դիտորդների թիվը ավելացնել դրանց ժամանակ: Դժվար է, բայց պետք է անել:
«Վերելակային դիվանագիտությունը», Դուշամբեում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին վերջերս խոսվում է, մենք տեսնում ենք, որ իր արդյունքները տվել է․ սահմանին շատ ավելի քիչ զոհեր կան: Մենք ոչ թե պետք է մտահոգվենք, թե ինչու է այդպես, ասենք՝ վաճառել են, ծախել են, այլ պետք է ուրախանանք, որ իրոք, փոփոխություն է եղել առաջնագծում:
Ի՞նչ կարելի է անել․ չեմ կարծում, որ իրատեսական է այսօր ակնկալել, որ Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան այն ձևով, ինչպիսին որ կար: Հնարավոր է դրան հասնել ժամանակի ընթացքում, պետք է ձգտել դրան:
Կարելի է մտածել պատվիրակության կազմի մասին՝ ընդգրկելով Ղարաբաղի ներկայացուցիչներին պատվիրակության մեջ: Հասկանալի է, որ Ադրբեջանն էլ նույնը կարող է անել: Բայց մեր ներկայացուցիչը լինելու է ընտրված Ղարաբաղի իշխանություններից:
-Ի՞նչ կարգավիճակով՝ որպես Հայաստանի՞ ներկայացուցիչ:
-Միջանկյալ կարգավիճակով՝ որպես հայկական պատվիրակության ներկայացուցիչ (ես չասացի՝ Հայաստանի): Բացի այդ, եթե լինում են այնպիսի դեպքեր, երբ Ղարաբաղի խոսքն է անհրաժեշտ, իսկ վարչապետը, ինչպես ասում է, ինքն այս կարգավիճակով չի կարող խոսել Ղարաբաղի անունից, ունենա լիազորագիր ժամանակավոր ներկայացնելու Արցախի շահերը: Լիազորագիրը պետք է տա Արցախի նախագահը: Սա մեթոդներից, հնարքներից մեկն է: Ես խոսում եմ հնարավորությունների մասին, ցանկանում եմ, որ մենք մի փոքր անկաշկանդ մտածենք: Այդ լիազորագիրը կարող է ներառվել բանակցային գործընթացում առկա փաստաթղթերի շարքը:
Կարգավորման գործընթացում կարևոր է, որ աշխատի նաև թիմը․ մենք տեսնում ենք վարչապետ-նախագահ, արտգործնախարարներ կապ: Իսկ ժամանակին խմբեր էին աշխատում, թիմեր կային: Այնտեղ հազար ու մի հարց կա, որ միջգերատեսչական փորձագետների կարիք են զգում․ անվտանգության, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ պետք է լինեն: Ես չգիտեմ, թե որքանով է դա արվում:
-Պարո՛ն Շուգարյան, հայաստանյան իշխանությունները խոսում են Մադրիդյան սկզբունքների վերանայման մասին:
-Վերանայել այն, ինչ մինչև հիմա դրված է եղել բանակցային սեղանին, իրատեսական չէ․ մենք կղզիացած կարգավիճակով չենք ապրում, բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում մեր շուրջը: Պետք է համալրել սկզբունքները նորով՝ հաշվի առնելով նոր միտումները: Ինչպես ասացի՝ պետք է հաշվի առնվեն մարդու իրավունքները և մեր համատեղելիությունը: Պետք է նաև լինի հեղափոխության կապիտալիզացիա: Իսկ դա հնարավոր է անել՝ ակտիվացնելով նոր աղբյուրները, ակտիվացնելով ժողովրդական դիվանագիտությունը:
-Պարո՛ն Շուգարյան, Ձեզ հետ կցանկանայի քննարկել նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես․ որքանո՞վ է այն համապատասխանեցվում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Հիմա խոսք է գնում, որ G7-ի (Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ-Tert.am) փոխարեն աշխարհում որոշող է դառնում E7-ը (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Մեքսիկա, Ռուսաստան, Ինդոնեզիա, Թուրքիա--Tert.am): Մենք հաշվի նստո՞ւմ ենք այս իրողությունների հետ:
-Արտաքին գործերի նախարարությունը, կառուցվածքային առումով, իմ տպավորությամբ գնացել է ինչ-որ փոփոխությունների, և դա շատ կարևոր է: Բայց Ձեր բարձրացրած հարցով միայն Արտաքին գործերի նախարարությունը չի զբաղվում:
Արտաքին գործերի նախարարությունում, իհարկե, պետք է լինի մի բաժանմունք, որը ստրատեգիական ծրագրերով զբաղվի: Կա վերլուծական բաժին, բայց ես միջգերատեսչականի մասին եմ խոսում:
Պետք է հասկանանք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանի ինքնությունն արտաքին աշխարհում չպետք է կապվի միայն Արցախյան հիմնախնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետ:
-Բայց հիմա, կարծես թե, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու օրակարգը դուրս է մղվել:
-Ես չեմ լսել և տեսել ակտիվ դիրքորոշում, բացի հայտարարություններից՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Դա նաև պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում էլ իրավիճակն անկանխատեսելի է: Բայց մենք պետք է հիշենք, որ այսպիսի դեպքերում պետությունները պետք է մտածեն զուգահեռ՝ (Track 1․5) և ժողովրդական (Track 2) հարթակի դիվանագիտության մասին: Հնարավոր են մեթոդներ՝ ձևաչափեր, որտեղ ընդգրկվում են իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, որոնք ուղիղ կապ ունեն պաշտոնական դիվանագիտության հետ: Միգուցե դա է ապագան․ փոքր քայլեր անել, ծրագրեր անել, որոնք կբերեն իրական արդյունքներ, այլ ոչ թե արձանագրություններ ստորագրել, հետո չվավերացնել, հետո մտածել, թե որտեղ էր սխալը, հետո տեսնել, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելն ուղղակի աբսուրդ էր և այլն:
Իրականում մեզ պետք են հարաբերությունների կարգավորմանն ուղղված փոքր, բայց իրականանալի քայլեր և հետո արդեն հաշտեցմանն ուղղված գործընթաց, որտեղ կլինեն տարբեր մասնակիցներ:
Հասկանալի է, որ թուրքական կողմից՝ Էրդողանի վարչակազմի բարդություններից հետո հատկապես դժվար է ինչ-որ բան ակնկալելը: Բայց մյուս կողմից՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր օրակարգն ու ծրագիրը ունենալու: Ես վստահ եմ, որ այդպես կարելի է գտնել նաև արձագանք, եթե դա արվի ճիշտ ձևով, ճիշտ միջնորդներով կամ առանց միջնորդների:
Իսկ ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներին, ապա պետք է ասել, որ դրանց պետք է ավելի լուրջ և ավելի տարբեր աչքով նայել:
-Մենք տեսնո՞ւմ ենք Չինաստանի և Հնդկաստանի դերի աճը: Կարողանո՞ւմ ենք այնտեղ եղած հնարավորություններից օգտվել:
- Ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի ամենակարևոր և գործուն քայլերից մեկը այցն էր Չինաստան:
-Բայց ասում են՝ ուշացած այցը․ չմասնակցեցինք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին, այլ ներկա գտնվեցինք «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին:
- Քաղաքակրթության ասպեկտում մեր համագործակցությունը, այդ համատեքստը ամենակարևորն է մեզ համար Չինաստանի հետ աշխատելու: Դա իրենց համար ամենաընկալելին է մեզ հետ հարաբերություններում: Դրանից են կախված Չինաստանի որոշումները: Երկխոսության ձևն ու ձևաչափը շատ ճիշտ էր ընտրված: Անհրաժեշտ է շարունակել եղածը: Ես անհանգստանում եմ դրա շարունակության հնարավոր բացակայության փաստից: Սկիզբն այս գործընթացի փայլուն էր: Դրա ապացույցն է նաև վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպեց նաև Չինաստանի վարչապետի հետ: Ես դա պատահական չեմ համարում:
Չինաստանի դերը, այո՛, աշխարհում աճում է, և Չինաստանն այն երկիրն է, որտեղ մենք շահեր ունենք: Ինքն էլ այստեղ իր գիտակցված քաղաքական շահերն ունի:
-Պարո՛ն Շուգարյան, խոսենք նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: Հեղափոխությունից հետո մեկ տարուց ավելի է անցել և չնայած հավատարմության մասին արվող բազում հայտարարություններին՝ Ռուսաստանում դեռ, գոնե փորձագիտական դաշտում, ակնհայտ նկատվում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահություն: Պաշտոնական մակարդակներում, իհարկե, հրապարակային անվստահության մասին չեն խոսում, բայց այս դեպքում էլ վերաբերմունքի արտահայտման ձև են երբեմն դիտարկվում որոշակի ժեստերը, արարողակարգային խնդրահարույց իրավիճակները:
-Հայտնի ռուսական մի ֆիլմ կա՝ Москва слезам не верит («Մոսկվան արցունքներին չի հավատում): Փոխենք վերնագիրը՝ «Մոսկվան՝ հավատարմության մասին հավաստիացումներին չի հավատում»: Չի կարող հավատալ, և դա իր բնույթն է, և դա իր շատ զգայուն վերաբերմունքն է ցանկացած փոփոխության նկատմամբ․ մտածում են, որ այդ փոփոխությունները կարող են իրենց մոտ կիրառվել և այլն:
-Պե՞տք է անընդհատ հավատարմության երդում տալ Ռուսաստանին:
- Ես տեսնում եմ, որ շատ են խոսում այդ մասին: Իսկ երբ շատ ես խոսում մի բանի մասին, սկսում են չհավատալ դրա գոյությանը: Գործով պետք է ապացուցել մի բան, որ Ռուսաստանի համար ինքնուրույն և սուվերեն Հայաստանը շատ ավելի գործուն և իրենց համար օգտակար դաշնակից է, քան ինչ-որ արբանյակը:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման «պիկը» եղել է 1997 թվականին, երբ կնքվեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության պայմանագիրը: Բայց մինչև դա էլ եղել են հարաբերություններ, մինչև դա էլ փայլուն են եղել հարաբերությունները, մենք միշտ իրար հասկացել ենք և հասկացել ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է:
Այսօր մենք ունենք հնարավորություն ոչ թե վերադառնալ այդ հարաբերությունների մակարդակ, այլ առավել առաջ գնալ: Այդ մի քանի քայլ առաջ գնալը պետք է Ռուսաստանը ընկալի: Մենք մեր այս ցանկությունը պետք է ապացուցենք, բայց ոչ թե հավատարմության՝ տարբեր հաջողված, չհաջողված դրսևորումներով: Եվ դա չպետք է կախված լինի նրանից, թե ովքեր են իշխանություն այստեղ կամ այնտեղ: Մեր հարաբերությունները ինչ-որ մակարդակից ցածր, իսկ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, չեն կարող իջնել: Մեր կողմից հավատարմության ապացույցը կլինի այն, որ մեր ընտրությունը, կողմնորոշումը դեպի Ռուսաստան ընտրենք այն ժամանակ, երբ մեր արտաքին քաղաքականության մեջ սուվերենության շնորհիվ այլընտրանքի իրավունք ունենանք:
Երբ մենք ունենանք բաց սահմաններ Թուրքիայի հետ, երբ մենք ունենանք խորացված հարաբերություններ Եվրամիության հետ, եթե մենք ունենանք հնարավորություն ինքնուրույն որոշումներ կայացնելու և ընտրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհը, և դա չլինի պարտադրված, այլ մեր սեփական որոշումը, մեր հավատարմության լավագույն ապացույցը կլինի Ռուսաստանի համար: Հիմա մենք այդպես ենք փորձում անել, դա պետք է գիտակցեն Ռուսաստանում, օգնել է պետք, որ դա գիտակցեն Ռուսաստանում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի