ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրային ժողովը, որտեղ ներկայացվելու է Անկախության օրակարգը:
Ի պատասխան Tert.am –ի հարցի, թե ո՞րն է Անկախության օրակարգը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շատ լակոնիկ պատասխանեց.«Կգաք ու կլսեք՝ որն է անկախության օրակարգը»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում ժողովի մասին ազդարարող կարճ տեսանյութ էր տեղադրվել, որտեղ ասվում է, որ այսօր Ազատության հրապարակում մշակվելու է «մեր միասնական օրակարգը»։
Հանրային ժողովը կվարի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ժողովին կհաջորդի տոնական համերգ՝ «Ռեինկարնացիա», անկախության հռչակագրի օր, օգոստոսի 23»:
19.09
Նախքան կսկսվեր համերգը Րաֆֆի Հովհաննիսյանը, ձեռքին սև թղթապանակ, բարձրացավ աստիճաններով և մոտենալով երաժիշտներին, ձեռքով բարևեց նրանց:
19.50
Ամեն ինչ փոխվելու է այս տարվա մեջ. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ ներքին և արտաքին մարտահրավերն են իրենց անկախության օրակարգը՝ ավտոբուսներով և ինքնաթիռներով արտագաղթող ժողովուրդ, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլ, որը ցանկանում է անցկացնել թյուրքալեզու հավաք, 80 /20 –ի դիմաց «ոչընտիր» կամ «անընտիր» իշխանություն, որն ուզում է «թագավորել այդ կեղծիքին համապատասխան»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի բառապաշարում այսօր հնչում էին բառեր, որոնք հատուկ էին նախագահական ընտրություններից հետո հետընտրական Հայաստանին:
«Եվ այն ռիսկը ունեն, որ Հայաստանի և Արցախի միավորման կողմնակիցներին ասում է դավաճան»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հենց այդ հրապարակում երդում է տրվել:
«Իմ կնոջը, երեխաներին, գործընկերներից ոմանց ցույց տվեցին Բաղրամյանի ասֆալտի հոտը և ասֆալտը, և ոստիկանապետը որոշեց ժողովրդի կողմից ընտրված քաղաքացու հետ քայլել և աղոթել ընտրակեղծարարների հոգիների համար»,- իր և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքը վերհիշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ պայքարը շարունակվում է, իսկ ավելի ուշ ավելացրեց, որ ամեն ինչ փոխվելու է այս տարվա մեջ։
Րաֆֆի Հովհաննիսյանը հպարտություն հայտնեց առ այն, որ պայքարի գիտակցություն կա ազատամարտիկների մոտ, «գյուղական իրավունքների արդարություն», շինարարական արդարություն՝ ի դեմս Կոմիտաս 5 հասցեի ու Սիսակյանի բնակիչների, տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջիկայում, երբ գազի գինը զգացնել պիտի տա, գյուղացիները «հզոր հարված» են հասցնելու շրջակա միջավայրին:
Նա կրկին կոչ արեց միասին ստեղծել Անկախության օրակարգը, վեր հառնել անձնակենտրոն մոտեցումներից, հաղթահարել իր խոսքով՝ արհեսատական վիհը՝ քաղաքական և քաղաքացիական շարժումների:
Անդրադառնալով Սյունիքի մարզին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց.« Պարոն Լիսկան (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը – Tert.am) հրաժարական տվեց մարդասպանությունից հետո, բայց այստեղ ևս արդարադատության խնդիր է»։
Այնուհետև նա ներկայացրեց Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի իրենց թեկնածուին՝ Սամվել Հայրապետյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հենց նա է, ով իշխանությունը վերադարձնելու է Սյունիքի ժողովրդին:
20.02
Թիվ 38 ընտրատարածքի թեկնածու Սամվել Հայրապետյան. մենք դե յուրե անկախություն ունենք
Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սամվել Հայրապետյանը հայտարարեց, որ անկախությունից 23 տարի անց Հայաստանը միայն դե յուրե թղթի վրա ունի անկախություն: Բայց ոչ դե ֆակտո, քանի որ իշխանությունները անկախությունը վաճառել են:
«Ինքնիշխան պետությունը այն է, որ երկրի համար վճռական պահերին կարողանում է որոշում ընդունել, իսկ երկրի իշխանությունները չեն կարողանում: Իսկ եթե չեն կարողանում, իրենց պարտադրում են դրսից՝ որոշումներ ընդունելու համար: Միթե՞ սա էր մեր ուզած անկախությունը, որին մենք ձգտում էինք»,- ասաց ազատամարտիկը:
Նա կրկնեց, որ այսօր ազատամարտիկները տոտալ մոբիլիզացիա են հայտարարել և ավելացրեց, որ միայն տանկը չէ պատերազմը և որ այսօր «տարբեր գույների» ու թունավոր պատերազմ է ընթանում:
«Եվ այս պատերազմին մենք մի անգամ ևս կոչ ենք անում մոբիլիզացիայի՝ «եկե՛ք համախմբվենք միասին, հաղթանակե՛նք այս պատերազմում, տա՛նք մեր Հայաստանը մեր զավակներին»,- հայտարարեց Սամվել Հայրապետյանը, ով ակնարկելով հանրահավաքին ներկաների սակավությունը՝ նկատեց, որ Սևակի խոսքերը, որ «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում», հենց այս դեպքերի համար են ասված:
20.14
Բանակը դրեցին իմ առաջ. Աշխարհիկ Ստեփանյան
Ելույթով հանդես եկավ նաև բանակում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, ով վերհիշեց այն օրը, երբ որդու դիակը՝ դագաղի մեջ դրած ուղևորվում էր Երևան, սակայն նրա գալը խոչընդոտվեց զանազան ուժային կառույցների կողմից:
«Բանակը դրեցին իմ առաջ, Վովա Գասպարյանն իրա շրջապատով, զորքերով…»,-հայտարարեց որդեկորույս հայրը՝ նշելով, որ չնայած խոստումներին, որդու սպանությունը այդպես էլ չբացահայտվեց:
Աշխարհիկ Ստեփանյանը ելույթի ընթացքում մերթ ընդ մերթ հուզում էր և խոսում դադարներով, որոնց ժամանակ հավաքի մասնակիցները ծափահարում էին։
20.29
Ուղիղ չորս անգամ սկսել ենք վատ ապրել. Սուսաննա Մուրադյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Գասպարյանը հարթակից հայտարարեց, որ Հայաստանում մարդիկ սկսել են վատ ապրել և ավելացրեց, որ «քարավանները կանգնեցնելու ժամանակն է։
«Հայաստանը հիվանդ է, հայաստանցին հիվանդ է, բժիշկը նույն ինքը հայն է»,- նկատեց նա՝ ներկայացնելով երկու թիվ: Ըստ այդմ՝ եթե 1996 թվականին աղքատությունը մեր երկրում 18% էր, 2004 –ին՝ 23%, ապա 2008–ից հետո դարձավ 35%, ապա 2011-2012–ի ընթացքում 44%:
«Ժառանգության» անդամը ներկայացրեց արտագաղթին վերաբերող ցուցանիշ՝ նշելով, որ նույն պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանը լքել է 106 hազար մարդ:
«Քարավանները կանգնեցնելու ժամանակն է»,- ասաց Սուսաննա Գասպարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները և նրանց ընտանիքները Հայաստանում չեն ապրում, հանգստանում և ամեն վայրկյան պատրաս են վերցնել ճամպրուկները և հեռանալ երկրից:
Դիմելով տարբեր հասարակական նախաձեռնություններին նա առաջարկեց. «Մի կողմ դնենք փոքրիկ խանդերը, փոքրիկ տարաձայնությունները չնչին բան են մեր լուծելիք խնդրի առաջ»։
20.32
Մենք անկախ չենք, մեր անտեր ենք. կարծիքներ անկախության մասին
Ելույթ ունեցավ նաև «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, ով շնորհավորելով 23 տարի առաջ այս օրը ընդունված Անկախության հռչակագրի կապակցությամբ, ափսոսանք հայտնեց, որ «Անկախություն» բառը լսելուց դեռևս դա լիովին չենք հասել իրական անկախության:
«Մենք անկախ չենք, մենք անտեր ենք»,- նրան ընդհատեցին առաջին շարքերից:
Դավիթ Սանասարյանը ցավ հայտնեց, որ այդ անկախության խոհրդանիշներից մեկի՝ բանակի՝ «սպաները զբաղվում են ընտրակեղծարարությամբ»: Նա նշեց, որ վարկաբեկված են մյուս պետական ինստիտուտները:
20.48
Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է հավաքները՝ միանալով ազատամարտիկներին
Հանրահավաքն ամփոփելուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց Հանրային պահանջ, որի առաջին նախադասությունն ասում էր այն մասին, որ այսպես շարունակել չի կարելի:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ առանձին–առանձին պայքարը, պուրակներում «մեր բնակարանների համար» պայքարը բանակում խաղաղ պայմաններում զոհվող երիտասարդների համար ոչ մի տեղ չի հասնելու:
«Դրա համար առաջարկում եմ, քանի ուշ չէ, քանի հաղթանակը կերտել ենք 90 տոկոսով և այն մեր ձեռքերի մեջ է, մի կողմ դնենք մեր սխալականությունը»,-ազատամարտիկներին, ուսանողներին, քաղաքացիական նախաձեռնությունների, այլ քաղաքական ուժերին և անգամ ոստիկաններին ու բանակում ծառայողներին դիմեց Րաֆֆի հովհաննիսյանը:
Նա նշեց, որ եթե միավորման ուժը գտնվի, ապա կգտնվեն նաև «տրանսպորտային զեղումների», օֆշորի և մյուս հիմնախնդիրների պատասխանները:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ ոչ թե թեժ աշուն է սպասվում, այլ հրամայական պայքար՝ կերտելու համար նոր Հայաստանը:
Որպես քաղաքացի Րաֆֆի հովհաննիսյանը և «Ժառանգությունը»՝ իր համակիրներով, քաղաքական կուսակցություններով ու «միլիոնավոր ընտրողներով» անխտիր լինելու է բոլոր վայրերում, որտեղ հոգս կա. Կոմիտաս 5 հասցեում, գյուղերում ու պուրակներում, քաղաքապետարանի առջև:
Հաջորդ հինգշաբթի՝ օգոստոսի 29 –ին, հայտարարված ազատամարտիկների հանրահավաքը Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է իրենը և ասաց, որ կհանդիպեն Ազատության հրապարակում:
Դրա հաջորդ ուրբաթ օրը՝ ժամը 16-00-ին, Րաֆֆին հովհաննիսյանը հանրային ժողով կանի Վանաձորի մշակույթի տան բակում, ավելի ուշ՝ Գյումրիում: Սեպտեմբերի 1-4-ը կլինեն Արցախում, 5-ին կամ 6-ին՝ Երևանում և Ազատության հրապարակում կմիանան ազատամարտիկների հանրահավաքին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
14:02 • 15.11.24 Անդրես Ինյեստան դանիական ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել
Իրադարձային
-
18:22 • 15.11.24 Հրդեհ՝ Արարատում․ այրվել է 10 հա խոտածածկույթ
-
18:00 • 15.11.24 ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը