Առաջիկայում Ուկրաինայի քաղաքացիներին կներկայացնեմ «դիմադրողականության ներքին ծրագիր»․ Զելենսկի

23:25 • 14.11.24

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ շուտով Ուկրաինայի քաղաքացիներին կներկայացնի «դիմադրողականության ներքին ծրագիր», որը բաղկացած կլինի 10 կետից:

Ուկրաինայի նախագահի խոսքով, ծրագրի կետերից մեկը լինելու է «մշակութային ինքնիշխանությունը» և «անվտանգ տարածքը» յուրաքանչյուր մարդու համար։ Պլանը պարունակում է նաև էներգիայի և զենքի վերաբերյալ կետեր: