Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման արդյունքներից դժգոհ երկրպագուները պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը

23:36 • 14.11.24

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական First Armenian Front շարժումը Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի Ֆարերյան կղզիների դեմ խաղից հետո (0:1) Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի դիմաց վանկարկում է «հեռացեք-հեռացեք»՝ ևս մեկ անգամ վերահաստատելով ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը։