Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 12 465 ակտիվ դեպք, որոնց մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068 է. հոսպիտալացված 2349 քաղաքացիներից 87-ն է պատվաստված. Ավանեսյան (տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հերթական նիստի աշխատանքները:
Մինչ օրակարգին անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել, որ նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի: Բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք մեր զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա:
Իհարկե, արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ արդեն 2 պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480 000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է:
Տիկին Ավանեսյան, ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կարող եք հաղորդել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Շնորհակալ եմ: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ինչպես շատ ճիշտ ընդգծեցիք, պարոն վարչապետ, այս նոր հայտնաբերված շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք, և պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ: Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերն արդեն իսկ կունենանք: Բայց մեկ բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս առումով, երբ դելտա շտամն ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է: Ուստի, մենք, ինչպես ասացիք, մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպն արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ:
Պարոն վարչապետ, նշեմ, որ տոկոսային առումով առաջին դեղաչափն արդեն իսկ ստացել է մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափն ստացել է և ամբողջական պատվաստում ունի արդեն 23.9 տոկոսը: Այո, հիվանդացության նվազման առումով մեզ մոտ այս պահին բարելավվել է պատկերը, և մենք շարունակում ենք թվերի նվազում գրանցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսօրվա թվերը հրապարակեք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այսօր ունենք գրանցված 558 նոր դրական դեպք, իրականացվել է 9013 թեստավորում և, ցավոք, 21 մահ ունենք: Այս պահի դրությամբ ունենք 12 465 ակտիվ դեպք, ինչը, տեսնում ենք, որ շեշտակի նվազել է: Պիտի նշեմ, որ այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոսն է կազմում: Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է: Սա ևս շարունակում է ցույց տալ պատվաստումների արդյունավետությունը: Այսքանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տիկին Ավանեսյան, իսկ մենք մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացության հանգե՞լ ենք, թե՞ դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, Ձեր հանձնարարականի համաձայն, ուսումնասիրությունները շարունակվում են, և մենք ավարտելու և ամբողջական պատկերն ունենալու դեպքում, ինչպես հանձնարարել եք, կհրապարակենք և հանրությանը մանրամասն կտեղեկացնենք: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, «Արմեդ» համակարգը, երբ Covid-ի համավարակը նոր ի հայտ եկավ, սկսեց արագ-արագ տվյալների շտեմարանն ընդլայնել՝ թե՛ թեստավորումների, թե՛ հիվանդացության, թե՛ մահվան դեպքերի և հընթացս ավելացնել իր դարաններում: Այդ ընթացքում հենց «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ ընդհանուր համապարփակ վիճակագրական տվյալներով: Իսկ թե դրա հետ կապված ի՞նչ պատճառներ են եղել, դրանք ամբողջովին կուսումնասիրվեն և կներկայացվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ամեն դեպքում, պարոն Դավթյան, կարծում եմ՝ երբ Կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ Դատախազություն էլ ամեն դեպքում ուղարկվի, որովհետև սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Այս պահի դրությամբ, տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխան ունենանք. եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել: Եթե պարզվի, որ տեխնիկական է, դա էլ առիթ է, որպեսզի լրացնենք այն բացերը, որ ունենք մեր համակարգում:
Պարոն Մնացականյան, այս թեմայի հետ կապված Դուք որևէ բան ունե՞ք ասելու:
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ծնունդների, մահերի պաշտոնական վիճակագրությունը վարվում է միջազգային համապատասխան մեթոդաբանությամբ: Տեղեկատվության աղբյուրը Հայաստանի Հանրապետության տարածքում Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է, որովհետև ծնունդներ և մահեր գրանցելու պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինն է: Մարմինը, մահվան ակտերը կազմելու ժամանակ, նշում է նաև մահվան պատճառները, և այդ պատճառները մեկ-մեկ ուսումնասիրվում են, դրանցով կազմվում է ամփոփ վիճակագրություն: Ընդհանուր առմամբ սա է:
Եթե լինում են տարբերություններ, հետագայում ճշգրտումներ են կատարվում քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմնի կողմից: Օրինակ, պատերազմի հետևանքով զոհվածների դեպքում, երբ աճյուններն ավելի ուշ են արձանագրվում, քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները շատ պատշաճ նշում էին 2021 թվականին գրանցված մահվան վկայականում մահվան պատճառը և ժամկետը: Եվ, օրինակ, հոկտեմբերին մահեր կային, որ ճշգրտումներ են կատարվել 2021 թվականին, որովհետև աճյունները հայտնաբերվել էին 2021 թվականին: Դրա հիման վրա էլ կատարվում են ճշգրտումներ: Ընդհանուր առմամբ, այս գործընթացն է, մեթոդաբանությունը մշակված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի պահանջներին համապատասխան, որակի հռչակագրերը կազմված են, տեղադրված են, հանրությանը մատչելի է, թե ինչ սահմանումներ, ինչ դասակարգումներ են, տեղեկատվության աղբյուրը և ցուցանիշների ստացման, ամփոփման գործիքակազմը որոնք են: Ամբողջը տեղադրված է և Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակում մշակված է համատեղ: Հայաստանը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտի անդամ, բոլոր այդ ցուցանիշները և մեթոդաբանությունն Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում տեղադրված են, և այնտեղ եռամսյակային փոփոխություններն արձանագրվում են: Թերևս այսքանը, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Բոլոր դեպքերում սա առիթ է, որպեսզի մենք նաև թվայնացման առումով այս բոլոր հարցերն ուշադիր նայենք և բացառենք այդպիսի դեպքերը: Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ չէ՞ արձանագրում, որ մենք հիվանդանոցային կարողությունների լարվածություն չունենք արդեն, նույնիսկ կոնսերվացված առողջապահական հզորություններ ունենք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Միանգամայն ճիշտ եք, պարոն վարչապետ: Այո, մենք արդեն, ըստ մեր ծավալման և հետծավալման պլանի, որոշ բժշկական կենտրոններ վերադարձնում ենք իրենց պրոֆիլային նպատակին ծառայելու համար: Այդ աշխատանքներն սկսել ենք դեռ անցած շաբաթ, և շարունակաբար հաջորդ շաբաթ կմնան միայն այն հիմնական բժշկական կենտրոնները, որոնք միայն Covid են սպասարկում նաև տարվա ընթացքում: Սա իրականացվում է և՛ միջոցների խնայողության, և՛ հստակ պլանի համաձայն, որպեսզի, ըստ կարիքի, ունենանք ծավալված մահճակալներ, բայց երբ կարիքը վերանում է, արագ վերապրոֆիլավորենք՝ այլ բժշկական օգնություն ցույց տալու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Շնորհակալ եմ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
Իրադարձային
-
18:50 • 22.11.24 «Zil»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու քարե պարսպին
-
18:32 • 22.11.24 Ուկրաինայից վերադարձվել է Կուրսկի մարզի 46 բնակիչ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
17:20 • 22.11.24 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն
-
17:07 • 22.11.24 Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը