Տեղի են ունենում պատմական գործընթացներ, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որոնք ՀՀ-ի համար կարող են լինել բարենպաստ և կարող են ձևավորել լրջագույն ռիսկեր. Ծառուկյան
Տեղի են ունենում պատմական գործընթացներ, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որոնք ՀՀ-ի համար կարող են լինել բարենպաստ և կարող են ձևավորել լրջագույն ռիսկեր:
Այս մասին Հրապարակին տված հարցազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«- Վերջերս տեղի ունեցավ հայ-իրանական բիզնեսի եւ զարգացման կենտրոնի բացումը, որը, ինչքան տեղյակ ենք, Իրանի ամենախոշոր նման կենտրոնն է արտերկրում։ Ի՞նչ ուղերձ է սա մեր տարածաշրջանին։
- Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ տեղի է ունեցել կարեւոր պատմական իրադարձություն, եւ սա միայն սկիզբն է, ու դեռ զարգացման ծրագրեր պետք է իրականացվեն։ Հայ-իրանական այս խոշոր բիզնես կենտրոնի մեկնարկը, վստահաբար, նոր էջ կբացի ոչ միայն երկու բարեկամ երկրների հարաբերություններում, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանային համագործակցության մեջ։ Այն ստեղծում է տարածաշրջանային զարգացման լուրջ հեռանկարներ, ճանապարհ է բացում նոր կապերի ստեղծման, փոխշահավետ գործարքների եւ մեր տնտեսությունների զարգացման համար։ Այս կենտրոնը հետաքրքիր դարպաս կարող է դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Մասշտաբներն իրոք շատ մեծ են, հեռանկարները լուրջ են։ Բայց դա պահանջելու է համառ աշխատանք։ Այս բիզնես կենտրոնի հնարավորություններից, վստահաբար, օգտվելու են ոչ միայն Հայաստանն ու Իրանը, այլեւ մեզ բարեկամ ու գործընկեր շատ այլ պետություններ։ Սա կարող է կապող օղակ դառնալ տարբեր երկրների եւ բիզնես համայնքների միջեւ, կդառնա տարածաշրջանի բիզնես համագործակցության մի մոդել, որը պետք է ընդլայնվի եւ զարգանա։
Ես ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել իմ երկրում, իմ հայրենիքում մեր բարեկամ երկրի բիզնես կենտրոնի ստեղծման մեջ։
- Ակնհայտ է, որ հիմա Հարավային Կովկասում նոր ճարտարապետության ձեւավորումն ընթացքի մեջ է, որտեղ տնտեսական գործոնը չափազանց կարեւոր է։ Ձեր կարծիքով, Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ առաջ տանելու իր շահերը։
- Այո, մեր տարածաշրջանում տեղի են ունենում պատմական գործընթացներ, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որոնք Հայաստանի համար թե´ կարող են լինել բարենպաստ եւ թե´ կարող են ձեւավորել լրջագույն ռիսկեր։ Տարածաշրջանային իրավիճակի վրա նախեւառաջ լուրջ ազդեցություն ունեն մեր հարեւան երկրները՝ Իրանը, ՌԴ-ն, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ հավաքական Արեւմուտքը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, չի կարելի անտեսել Չինաստանի եւ Հնդկաստանի դերակատարումը։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում սպասարկում է սեփական շահը, եւ Հայաստանը նույնպես պետք է սպասարկի իր շահը՝ համադրելով մյուսների շահերի հետ։
Այստեղ հարցն այն է, թե ինչքանով այդ շահերի համադրումն օգուտներ կբերի մեր երկրին՝ ապահովելով նախ խաղաղություն, ապա՝ լոգիստիկ եւ այլ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություններ եւ, իհարկե, տնտեսական զարգացման պայմաններ։ Ակնհայտ է, որ մենք ոչ մեկի հետ չպետք է փչացնենք մեր հարաբերությունները, առավել եւս՝ դրանք չդարձնենք թշնամական։ Հաճախ առաջին հայացքից մոտակա ռիսկերը չեն երեւում, բայց դրանք կարող են հանկարծ անսպասելի, լուրջ եւ անդառնալի խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ այս մեծ պատմական պրոցեսում մեզ դաշնակիցներ են պետք, միայնակ մենք չունենք բավարար ռեսուրս։ Բայց եթե մենք կարողանանք մեր շահերը գրագետ ձեւակերպել, ապա հաստատ կունենանք դաշնակիցներ, որոնց շահերի հետ դրանք կհամընկնեն։ Սրընթաց փոփոխություններ են տարածաշրջանում՝ Իրանը դարձել է ԲՌԻԿՍ-ի անդամ, Ադրբեջանը եւ Թուրքիան հայտ են ներկայացրել՝ անդամակցելու, մեր հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանը ԲՌԻԿՍ-ի առանցքային դերակատարներից է։ Սա հարց է, որ մեր դուռը թակում է. ի՞նչ ենք մտածում մենք, բայց դա ոչ թե ցանկությունների կամ սիրել-չսիրելու հարց է, այլ՝ լուրջ հաշվարկների։ Ընդհանրապես, մեր երկրի կարեւոր քայլերը միայն ու միայն գրագետ, սառը հաշվարկներ են պահանջում։
- Կովկասյան նոր ճարտարապետության մեջ առանցքային է նոր ենթակառուցվածքների, ճանապարհների հարցը։ Սա մեզ համար միայն ռիսկե՞ր է պարունակում, թե՞ նաեւ հնարավորություններ։
- Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, 30 տարուց ավելի շրջափակված է նաեւ երկու կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Իրանի հետ մենք երկաթուղի չունենք։ Առավել կենսական, բարձր նշանակություն ունեն Վրաստանով անցնող ճանապարհները՝ դեպի Սեւ ծով եւ Լարս. վերջինս տարվա գրեթե կեսը կա´մ փակ է, կա´մ մեծ կուտակումներ կան, իսկ սեւծովյան նավահանգիստները լիարժեք չեն օգտագործվում։ Սա նշանակում է, որ, անկախ այսօրվա, երեկվա կամ վաղվա իշխանությունից, մենք պետք է լրջորեն մտածենք նոր եւ կենսունակ ճանապարհների, մյուս ենթակառուցվածքների մասին։ Ի վերջո, ժամանակները փոխվում են, աշխարհը փոխվում է, մեր մոտեցումները նույնպես պետք է փոխվեն, իհարկե՝ ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի։
Հայաստանը պետք է օգտվի եւ ինտեգրվի տարբեր խոշոր երկրների կողմից առաջարկած տրանսպորտային սխեմաների մեջ։ Գիտեք, խաղաղ մրցակցությունը երբեմն գրեթե նույնքան բարդ ու նույնքան ռիսկային է, որքան պատերազմները։ Խաղաղ մրցակցությունը պահանջում է գրագիտություն. դու պետք է կարողանաս ճիշտ հաշվարկել քեզ ձեռնտու տարբերակները ոչ թե մեկ օրվա կտրվածքով, այլ՝ հիսուն-հարյուր տարվա։ Սա պահանջում է դիվանագիտություն, որպեսզի քո շահերը ճիշտ համադրես ազդեցիկ, խոշոր պետությունների հետ, որպեսզի ունենաս քո ծրագրերի իրականացման հնարավորություն։ Ակնհայտ է, որ ինտեգրվելու հիմքում խաղաղ գոյակցությունն է կամ երկարատեւ խաղաղ դադարը։ Ես ուզում եմ նաեւ հատուկ նշել մեր երկիր մտնող գազամուղների մասին. հյուսիսից՝ ՌԴ-ից, եւ հարավից՝ Իրանից, յուրաքանչյուր տարի Հայաստանը սպառում է շուրջ 2,3-2,5 մլրդ խմ գազ, որից 1,9-2 մլրդ-ն՝ ՌԴ-ից, մյուս մասը՝ Իրանից։ Ուղիղ 10 տարի է՝ մենք չենք կարողանում ավարտել մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հզորությունների ավելացման շինարարությունը եւ ավելացնել Իրանից գազի ներկրումը՝ 3-3,5 անգամ։ Ո՞վ է մեղավոր, որ նույնիսկ այդ հարցը չի լուծվում։ Իսկ եթե դադարի ՌԴ-ից գազի ներկրումը դեպի Հայաստան, Աստված մի արասցե, ի՞նչ կլինի։
Նոր ճանապարհները եւ ենթակառուցվածքներն օրվա իշխանություններինը չեն կամ որեւէ իշխանությանը չեն, դրանք պատկանում են մեր ժողովրդին եւ մեր պետությանը, պետք է գնալ լուծումների եւ ճիշտ լուծումների։
- Ի՞նչ ռիսկեր եք տեսնում ներքին տնտեսական կյանքում, բիզնեսում։
- Կան մտահոգիչ խնդիրներ, որոնք առավելապես կապված են իրականացվող վարչարարության եւ որոշ իրավական կարգավորումների հետ։ Եթե վերցնենք վերջին տարիներին թափ հավաքած այնպիսի ոլորտ, ինչպիսին շինարարությունն է կամ բազմաբնակարան շենքերի կառուցապատումը, ապա, այսպես կոչված, ԱՊԶ-ներից, շինթույլտվություններից մինչեւ ավարտական ակտերի ստացում՝ իրավիճակը հետեւյալն է․ տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դրամների միայն պետական տուրքի վճարում, իսկ դրանց ուշացման դեպքում՝ տասնապատիկ գումարներ։ Հիմա, սա որեւէ օգտակար բան տալի՞ս է տնտեսվարողին, կառուցապատողին. իհարկե՝ ոչ։ Փոխարենը՝ թանկացնում է քաղաքացու կյանքը, բարձրացնում է անշարժ գույքի գները։
Կան ռիսկեր՝ կառուցապատողների սնանկացման, ինչը նաեւ մեր ժողովրդի այն հատվածի վրա է ազդում, ովքեր բնակարաններ են գնել, բայց գործը կիսատ է մնացել։ Ես լուրջ խնդիրներ եմ տեսնում շինարարության ոլորտում։ Իհարկե, հայտնի է նաեւ, որ ՌԴ-ից եւ մի շարք այլ երկրներից 2 տարի առաջ շատերը եկան Հայաստան, եւ նրանց մեծ մասն այնուհետեւ այլ երկիր գնաց. ինչո՞ւ, պետք է վերլուծել եւ գնահատել իրավիճակը։ Սա խորքային հարց է։ Մեզ բավական օգուտներ բերեցին վերաարտահանումը եւ ներկրումը դեպի ՌԴ եւ հակառակը, բայց դա մի օր վերջանալու է։ Մենք այս տարի՝ 2024-ի առաջին կիսամյակում, ունենք պետական բյուջեի մուտքերի լուրջ թերակատարում։ Ի՞նչ պետք է անել. վարել ողջամիտ եւ իրական, ազատական տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե տնտեսվարողների մի մասին կամայական ձեւով, ինչ-որ չնչին չվճարման կամ զանցանքի համար ճնշումների ենթարկել։ Սա մեզ լավ տեղ չի տանի։
Պատահական չէ, որ կապիտալն արտահոսում է Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ ներդրումներ հոսեն մեր հայրենիք, ստեղծվեն նոր աշխատատեղեր, մենք պետք է սիրենք եւ հարգենք իրար, չուրախանանք հարեւանի վատ վիճակով։ Պետական պաշտոնյաներն էլ պետք է սիրեն եւ հարգեն տնտեսվարողներին եւ նրանց հետ աշխատողներին, որովհետեւ նրանք են երկրի գանձարանը լրացնում։ Հարկեր պետք է մուծեն բոլորը․ դա հստակ խաղի կանոն է։ Բայց ես տեսնում եմ ռիսկ, որ տնտեսական որոշ դժվարությունների պայմաններում ՊԵԿ-ը կարող է ունենալ գայթակղություն՝ վարչարարական կոպիտ մեթոդներով բիզնեսի վրա ճնշումներ բանեցնելու։ Սա փորձված ու երբեք լավ բանի չբերող մեթոդ է։ Կապիտալը կսկսի փախչել, բիզնեսը լուրջ խնդիրներ կունենա, դա էլ իր ուղղակի ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա՝ իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով։
- Դուք անընդհատ նշում եք մեզ համար շահավետ տարբերակների, հաշվարկված գրագետ նախագծերի անհրաժեշտության մասին։ Ունե՞նք արդյոք մենք նման մշակված նախագծեր, ճշգրիտ պրոֆեսիոնալ փորձաքննություն անցած տնտեսական փաթեթներ եւ տեսլականներ։
- Այսպես պատասխանեմ հարցին. ես գիտեմ, որ մենք ունենք բավարար մասնագիտական ներուժ՝ բարդ հաշվարկների, ստրատեգիական նախագծերի մշակման համար։ Եվ ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ստեղծված այսօրվա նոր իրավիճակում մեր ճիշտ հաշվարկված պրոյեկտները, որոնց համար ե՛ւ բանակցել է պետք, ե՛ւ պայքարել, ե՛ւ դաշնակիցներ ձեռք բերել։ Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի քննարկում նախաձեռնեմ, որտեղ չի լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձեւով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարեւոր աշխատանք։ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 21:26 • 22/11 Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սարուխանյանը մեկնաբանել է իր թեստի արդյունքները Անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը
-
Քաղաքականություն 21:06 • 22/11 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) Բոլոր վերջին նշանակվածները, սկսած գլխավոր դատախազից ու արտաքին հետախուզության ղեկավարից, ուղղակիորեն կապված են Փաշինյանի ընտանիքի հետ, Աննա Հակոբյանի մտերիմներն են։
-
Քաղաքականություն 23:24 • 22/11 Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի․ Փաշինյան ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
18:12 • 23.11.24 Ռանոսը ձմռանը վարձավճարով կարող է տեղափոխվել մեկ այլ ակումբ
Իրադարձային
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
-
19:12 • 23.11.24 ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»