ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վիրահատվել է

11:21 • 14.10.24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանին վիրահատել են:

Tert.am-ի հետ զրույցում Գառնիկ Դանիելյանը նշեց, որ մի քանի օր առաջ աչքն են վիրահատել:

«Այս պահին տանն եմ, լավ եմ ինձ զգում»,- ասել է Դանիելյանը:

Քաղաքականություն