Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրոսովերի կուպեաձև մոդիֆիկացիան (լուսանկարներ)
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրոսովերի կուպեաձև մոդիֆիկացիան, հայտնում է autopilot.ru-ն։
Sportback տարբերակն առանձնանում է բարելավված աերոդինամիկայով և մեկ լիցքավորմամբ ավելի շատ տարածություն անցնելու հնարավորությամբ: Նախորդ մոդելը մեկ լիցքավորմամբ անցնում էր առավելագույնը 625 կմ, իսկ Sportback մոդիֆիկացիան՝ 656:
Մեքենայի սրահի ձայնային օգնականի ծառայությունը բարելավվել է ChatGPT չաթբոտի ինտեգրման շնորհիվ:
Եվրոպայում մոդելի վաճառքը կսկսվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։


















