«Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքով քրեական վարույթի նախաքննությունը, 2 կազմակերպչի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024թ. հունիսի 11-ին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության և վերջինիս ուղեկցողի՝ 35-ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննության կատարումը հետագայում շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործության կատարմանը նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, որոնց նախաքննական մարմնի կողմից տրվել են համարժեք իրավական գնահատականներ:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ հետ սերտ համագործակցությամբ իրականացված նախաքննության ընթացքում փաստվել է, որ Ս.Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ.Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա.Կուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա.Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս.Գրիգորյանին:
Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և «Ֆազ» մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:
Այս կապակցությամբ Ս.Գրիգորյանը, պատժելու նպատակով, համախոհների հետ առևանգել են Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմին, վերջինիս իր կամքին հակա¬ռակ, ապօրինի ազատությունից զրկելով, ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել վիրավորական գրառում¬ներ կատարած անձի տվյալները և միայն Ռ.Ստեփանյանի միջամտությամբ նա ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:
Որոշ ժամանակ անց Ս.Գրիգորյանը հեռախոսազանգով Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմ անձից կրկին փորձել է պարզել իրեն հետաքրքրող տեղեկությունները, սակայն ստանալով մերժում՝ սպառնացել է սպանել վերջինիս և իր հետ գտնվողներին։ Ս.Գրիգորյանի եղբայրը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2021թ. հունվարի 13-ին «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում, Ռ.Ստեփանյանի մտերիմի և նրա հետ եղած անձանց պատժելու շարժառիթով, կրակոցներ են արձակել իրենց ավտոմեքենաների մեջ գտնվող Ռ.Ստեփանյանի, Ա.Կուրեղյանի և նրանց մյուս կողմնակիցների ուղղությամբ:
Այս դեպքերից հետո Ս.Գրիգորյանի և Ռ.Ստեփանյանի միջև ձևավորվել են լարված, թշնամական հարաբերություններ:
Քննությամբ պարզվել է, որ հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում` զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Ձևավորված թշնամական հարաբերությունների վերջնարդյունքում Ռ.Ստեփանյանը Ս.Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հերթական պլանն է կազմել:
Մասնավորապես՝ նրան սպանելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, իր մտերիմներ Ա.Կուրեղյանի, ով միաժամանակ հանդիսացել է Ռ.Ստեփանյանի ու նրա ընտանիքի անդամների անձնական վարորդը, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի ինքնաձիգ և առնվազն 54 փամփուշտ, ինչպես նաև՝ հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար անհրաժեշտ առարկաներ, մասնավորապես՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, դյուրավառ հեղուկ, ավտոմեքենայի կեղծված հաշվառման համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենա, որն արտաքնապես նույնանման է եղել իրական հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենային:
Դեպքի օրը՝ 2024թ. հունիսի 11-ին, Ռ.Ստեփանյանի և Ա.Կուրեղյանի հետ ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ Սու.Գրիգորյանը և Հ.Սահակյանը, իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, հանցագործությունն իրագործելու համար ձեռք բերված վերոհիշյալ պարագաները, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում, Ս.Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ ընտրելու նպատակով, դարանակալել և հետապնդել են վերջինիս:
Ժամը 23:15-ի սահմաններում Ս.Գրիգորյանը ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25-րդ հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից և նստել է մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին, ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ.Սիմոնյանը:
Նկատելով, որ Ս.Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Ս.Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել է նաև Ս.Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջևի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու.Գրիգորյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 20 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով Ս.Գրիգորյանը գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ Բ.Սիմոնյանը՝ հրազենային բեկորային կույր վիրավորման ձևով վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:
Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, այն թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Բ.Սիմոնյանը և Ս.Գրիգորյանը անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս րոպեներ անց մահացել է:
Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, դեպքի վայրից տարբեր ուղղություններով դիմելով փախուստի, ճանապարհին տարբեր վայրերում գցել են ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են Ռ.Ստեփանյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կուրեղյանը, իսկ քիչ անց նրանց է միացել նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:
Պարզվել է, որ Ա.Կուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ․Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության կազմակերպիչները՝ Ռ.Ստեփանյանը և Ա.Կուրեղյանը, հայտնաբերվել և ձերբակալվել էին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:
Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին: Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 12:52 • 13/11 ՌԴ-ն թևավոր, բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Կիևին (լուսանկարներ) Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:
-
Իրավունք 15:32 • 13/11 Բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք ստանալու, տալու դեպքեր Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար
-
Քաղաքականություն 10:27 • 13/11 Մասկը և Ռամասվամին՝ Կառավարության արդյունավետության վարչության ղեկավարներ, Fox News-ի հաղորդավարը՝ Պենտագոնի ղեկավար. Թրամփը նոր որոշումներ է կայացրել «Միասին այս երկու հրաշալի ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, անիմաստ ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
-
Իրավունք 11:27 • 13/11 Պետք է ավելի մեծ ճնշnւմ գnրծադրենք Ադրբեջանի վրա. հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտшնգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Դավիթ Վարդանյան Ես, միանշանակ, անհանգստանում եմ հորս համար, բայց նաև անհանգստանում եմ բոլոր հայերի համար, որոնք պահվում են Բաքվում. այս մասին TheArmenianReport-ին ասել է Բաքվում ապօրինաբար պահվող գործարար, բարերար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ...
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 12:52 • 13/11 ՌԴ-ն թևավոր, բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Կիևին (լուսանկարներ) Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:
-
Իրավունք 15:32 • 13/11 Բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք ստանալու, տալու դեպքեր Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար
-
Քաղաքականություն 10:27 • 13/11 Մասկը և Ռամասվամին՝ Կառավարության արդյունավետության վարչության ղեկավարներ, Fox News-ի հաղորդավարը՝ Պենտագոնի ղեկավար. Թրամփը նոր որոշումներ է կայացրել «Միասին այս երկու հրաշալի ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, անիմաստ ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
-
Իրավունք 11:27 • 13/11 Պետք է ավելի մեծ ճնշnւմ գnրծադրենք Ադրբեջանի վրա. հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտшնգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Դավիթ Վարդանյան Ես, միանշանակ, անհանգստանում եմ հորս համար, բայց նաև անհանգստանում եմ բոլոր հայերի համար, որոնք պահվում են Բաքվում. այս մասին TheArmenianReport-ին ասել է Բաքվում ապօրինաբար պահվող գործարար, բարերար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ...
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Տնտեսություն
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
-
14:47 • 13.11.24 ՌԴ-ն աֆրիկյան երկրներին ներել է 20 մլրդ դոլարի պարտք
Սպորտ
-
21:57 • 13.11.24 Բոլորն ինչ-որ պահի կհեռանան «Լիվերպուլից»․ Սալահ
Իրադարձային
-
22:59 • 13.11.24 Հրդեհ՝ Երևանի տներից մեկում․ կրակի տարածումը կանխվել է
Իրավունք
-
15:06 • 13.11.24 Երևանում փեսան դանակարահել է աներոջը
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին