ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռшզմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

23:39 • 24.07.26

ՆԱՏՕ-ի հարավային հարևանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելել է Կատար՝ քննարկելու Պարսից ծոցում տիրող իրավիճակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոլոմինան հանդիպել է Միջազգային համագործակցության պետքարտուղար Մարիամ բինթ Ալի բին Նասեր ալ-Միննադի և Կատարի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Մաննայի հետ։ 

Նշվում է, որ Խավիեր Կոլոմինայի քննարկումները կենտրոնացած են եղել տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխվման և ՆԱՏՕ-Կատար համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռшզմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը