ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ

11:50 • 22.09.26

Ռուսական զորքերը զանգվածային հարվածի ընթացքում Պոլտավայի մարզի Կրեմենչուգում խոցել են նավթավերամշակման գործարան, որը վառելիք էր արտադրում Ուկրաինայի զինված ուժերի կարիքները հոգալու համար։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պոլտավայի մարզում խոցվել է նավթավերամշակման գործարան Կրեմենչուգ բնակավայրում՝ Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի առանցքային ձեռնարկություն, որն իրականացնում էր նավթի առաջնային վերամշակում և վառելիքի թողարկում՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքներն ապահովելու համար»,- ասել են գերատեսչությունում։

ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ