Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ

19:14 • 24.09.26

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։

8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ