Իսպանիան հшրձակման տակ է․ մենք պարտավոր ենք համերաշխություն ցուցաբերել․ Մակրոն
Իսպանիան հարձակման տակ է, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով Սեուտայում միգրանտական ճգնաժամի մասին։
«Ձեր կառավարությունը, ձեր երկիրը և մեր Եվրոպան հարձակման զոհ են դարձել: Իսպանիան չի կազմակերպել միգրանտների անցումները:
Հետևաբար, ես ունեմ շատ պարզ սկզբունք. երբ սա տեղի է ունենում, երբ եվրոպական երկրները բախվում են իրենց տարածք ժամանող միգրանտների անվերահսկելի հոսքերի, մենք պարտավոր ենք համերաշխություն ցուցաբերել:
Իսպանիան հարձակման տակ էր, հավանաբար բազմակողմանի: Մեր վերլուծության համաձայն՝ տեղեկատվական հարձակումներ են եղել:
Ես զարմացած եմ, որ շատ եվրոպացիներ նման համերաշխություն չեն ցուցաբերել Իսպանիայի նկատմամբ։
Շատ մարդիկ արդեն վերադարձել են իրենց ծագման կամ տարանցման երկրներ, և այս աշխատանքը պետք է շարունակվի Մարոկկոյի իշխանությունների հետ սերտ համակարգմամբ: Ինչքան ես հասկանում եմ, համագործակցությունը լավ է ընթանում»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:














