Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական պատկանելության տեսանկյունից․ մենք ցանկանում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տիրապետող լինեն տարածաշրջանում․ Էրդողան

19:42 • 12.10.26

Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական պատկանելության տեսանկյունից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տիրապետող լինեն մեր ողջ տարածաշրջանում։ Մենք շարունակելու ենք պաշտպանել խաղաղությունը և աշխատել դրա հաստատման ուղղությամբ՝ հիմնվելով տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի վրա»,-նշել է նա։