Պատգամավորներ Մեսրոպ Մանուկյանն ու Հարություն Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ Շինարարների փողոցում կրպակները քանդելու դեպքի հետ կապված

22:26 • 12.10.26

Պատգամավորներ Մեսրոպ Մանուկյանն ու Հարություն Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պաշտոնական դիրքի չարաշահման, ուրիշի գույքին առանձնակի խոշոր չափերի վնաս հասցնելու պլանավորման մասով։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Թաղապետը գիտակցելով, որ դատարանը որոշում ունի՝ որոշել են կատարել հանցագործություն»,- այս մասին Շինարարների փողոցում հավաքված ոստիկաններին ասել է Մանուկյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն էլ արձանագրեց․ «Անմարդկային վերաբերմունք է, շինությունները քանդում են մարդիկ, ովքեր իրենց կյանքում որևէ արժեք չեն ստեղծել»։