Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո

10:16 • 21.10.26

Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ, եթե չլիներ Վաշինգտոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե չլիներ Միացյալ Նահանգների օգնությունը, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի օրոք, հիմա Ուկրաինա չէր լինի: Այն որպես ինքնիշխան պետություն գոյություն չէր ունենա», - հայտարարել է Ռուբիոն Հնդկաստանում լրագրողներին:

Այսպես է ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել The Wall Street Journal թերթի հրապարակումն այն մասին, թե SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն իբր առնչություն ունի Ուկրաինայում Starshield արբանյակային կապի համակարգի աշխատանքի սահմանափակմանը: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփի վարչակազմը նման սահմանափակումներ չի արտոնել: