ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   15:06 • 11.05.24 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Իրադարձային   15:05 • 11.05.24 Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք օրակարգային հարցերի, առկա խնդիրների լուծման հնարավորությունների և համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:
-
Քաղաքականություն   14:40 • 11.05.24 Մենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել Բաբայան Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը պետք է մենք ձևավորենք՝ Իրան-Հայաստան-Վրասան-Ռուսաստան, ո՞ր ճանապարհն ենք ընտրում։
-
Իրադարձային   13:58 • 11.05.24 Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ ««Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստու
-
Իրադարձային   13:25 • 11.05.24 Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ Հանրապետության տարածքում` մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն   13:02 • 11.05.24 ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում «Պետքարտուղարին լիազորում եմ Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել՝ պաշտպանական ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման և կրթության համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
-
Իրավունք   12:43 • 11.05.24 ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։
-
Իրավունք   12:37 • 11.05.24 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային մահացու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները:
-
Իրադարձային   12:29 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ) «Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»:
-
Իրադարձային   12:02 • 11.05.24 Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան «Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը»,- գրել է նա։
-
Իրադարձային   11:30 • 11.05.24 Ոստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյանը՝ քաղաքացիներին բերման ենթարկելու մասին Նախօրեին այդ համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, թե վաղ առավոտյան քաղաքի դպրոցներից մեկն այցելող Նիկոլ Փաշինյանին պատրաստվում են դիմավորել հաստատության բակում։