Իրադարձային
-ից
-ը
22:31 • 19.10.18«Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին պաշտպան Սամվել Մնացյանի համարՌԴ Վլադիվոստոկ քաղաքի «Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին ավագ Սամվել Մնացյանի համար, որի մոտ վերջերս օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել:
22:00 • 19.10.18Հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ. Մնացական ԲիչախչյանՄնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 21-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդհանուր առմամբ բոլոր համայնքներում հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ:
21:53 • 19.10.18Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումով դիմել է Կոտայքի դատախազություն. ԴատախազությունՀրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումով դիմել է Կոտայքի դատախազություն: մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
21:42 • 19.10.18ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդի Ջուլիանին Հայաստան է գալիս մասնավոր այցով․ Սուրեն ՍարգսյանՔաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը Հայաստան ոչ թե տարածաշրջանային է, այլ մասնավոր. նա գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումին:
21:15 • 19.10.18Ոչ ոք չի ուրանում Պավլիկի ասպետական քայլը՝ թե՛ անձնապես, թե՛ որդուն զոհասեղանին դնելը, բայց եթե կան հարցեր, պետք չէ այդպես լուծել. Ալ. ԵնիգոմշյանՆորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն անդրադառնում է «Սասնա ծռեր» խմբի Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարություններին:
20:56 • 19.10.18Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
20:28 • 19.10.18Որոշել էի, որ այստեղ պետք է նշանակվի զինվորական բարձր կոչում ունեցող մեկը․ Փաշինյանը կապանցիներին բացատրեց, թե ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետԻ՞նչ ենք մենք ուզում: Սյունիքի մարզում կապանցիների հետ հանդիպմանը, դիմելով հրապարակում հավաքվածներին, հարց բարձրացրեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
19:59 • 19.10.18Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնիցԿամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: Այս լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը և նշեց, որ այլ տեղեկություններ կզետեղեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
19:35 • 19.10.18Ֆրանսիացին ավելի քան 10 տարի հոր դին պահել է իր տանըՏարեց ֆրանսիացի Անդրե Արնոն ավելի քան 10 տարի հոր դին պահել է երկրի հյուսիսային շրջանում գտնվող սեփական բնակարանում:
17:58 • 19.10.18Թրամփը գովել է հանրապետական կոնգրեսականին՝ լրագրողին գետնին տապալելու «հնարքի» համար«Գրեգը շատ խելացի է: Եվ, ի դեպ, երբեք մի փորձեք նրա հետ մարտի բռնվել: Դե դուք հասկացաք, երբե՛ք: Տղան, որ կարող է այդպես գետնին տապալել, իսկական տղամարդ է», - ասել է նախագահը հազարավոր ներկաների ծիծաղի ներքո:
17:56 • 19.10.18Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ ՍիսեռյանՑանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը,
17:44 • 19.10.18Ներողություն եմ խնդրում, բայց հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Դիանա ԳասպարյանԴիանա Գասպարյանը, ներողություն է խնդրում մարտիմեկյան քաղբանտարկյալ, նախկին ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից նրան սպառնացող հոր խոսքերի համար, բայցև հասկանում է նրա վրդովմունքի ու նյարդային վիճակի պատճառը:
17:30 • 19.10.18Քրեական գործ է հարուցվել իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ. ԴատախազությունԵրևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ:
17:18 • 19.10.18Հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՄԻԵԴՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
17:17 • 19.10.18Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ նա այլևս ողջ չէՀոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի տարածքը լքած Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյն անհետացել է:
