Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ նա այլևս ողջ չէ

17:17 • 19.10.18

Ինտերպոլի արդեն նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը՝ Գրեյս Մենը, հայտարարել է, որ կասկածում է, որ իր ամուսինն այլևս ողջ չէ, գրում է «РИА Новости» գործակալությունը:

«Ես կարծում եմ, որ դա քաղաքական պատճառներ ունեցող հետապնդում է: Ես վստահ չեմ, որ նա ողջ է», - ասել է կինը:

Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի տարածքը լքած Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյն անհետացել է:

Ֆրանսիացի իրավապահները հետաքննություն են սկսել այդ առիթով: Մենի անհետացման մասին հայտնել է նրա կինը, որը երեխաների հետ բնակվում է Լիոնում:

Ավելի ուշ Չինաստանում հասարակական անվտանգության նախարարությունից հայտնել են, որ Մենը Չինաստանում կասկածվում է մի շարք օրինախախտումների ու մասնավորապես՝ կաշառք վերցնելու համար: