Իրադարձային
-ից
-ը
15:43 • 02.10.26Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
15:02 • 02.10.26Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանինԴեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Չեխիայի պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը։
14:36 • 02.10.26Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԳազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 16:00-ն է:
14:01 • 02.10.26Ադրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:
13:47 • 02.10.26Ռուսական ԱԹՍ-ները օրվա ընթացքում երրորդ անգամ hարվածել են Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել էՄետրոպոլիտենի մասնագետներն իրականացնում են մետրոյի գծերի հոսանքազրկում։ Մետրոյի և վերգետնյա հասարակական տրանսպորտի երթևեկությունը կամրջով դադարեցվել է։
13:43 • 02.10.26Հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին նրա տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Շաքիի բնակիչԱյդ կինն էլ դպրոցից երեխաներից վերցրել է, եկել տուն, տեսել մեկն իրենց մահճակալի վրա պառկած է: Ասել է՝ դու ո՞վ ես, ադրբեջանցին էլ զենքը վերցրել է, հարձակվել, կրակել:
13:05 • 02.10.26Դատապարտված նախկին պաշտոնյաների կենսաթոշակի պայմանները կփոխվեն. նախագիծՆախկին պաշտոնյան կարող է հատուկ թոշակ չստանալ, եթե դատապարտվել է ծանր հանցագործության համար։
12:36 • 02.10.26Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. TimeՊարբերականի տվյալներով՝ Թրամփը մի քանի ժամ շարունակ նեյրոնային ցանցին հարցեր է տվել իր նախագահության և քաղաքական ժառանգության մասին։
12:32 • 02.10.26Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըԳերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։
12:28 • 02.10.26Այնթապում բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
12:12 • 02.10.26Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°CՊՈԱԿ-ից հորդուրում են իրականացնել բերքահավաք:
11:51 • 02.10.26Պետությանը պատճառված վնասի հատուցման կատարողական վարույթով հայտնաբերվել, առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով«Պրոմաք» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պետք է բռնագանձել 643 786 858․10 ՀՀ դրամ:
10:59 • 02.10.26«TRIPP»-ը հասունացել է և հասել գործնական փուլ. կարծում ենք՝ 2027-ի սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան2027 թվականի սկզբին, հնարավոր կլինի գործնական ինչ-որ քայլեր կատարել:
22:36 • 01.10.26Շաքիում վիրшվորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրելՎիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:
22:11 • 01.10.26Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ վիճակը կայուն է․ ԱՆԱվելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
