Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել

14:36 • 02.10.26

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի հետևանքով հոկտեմբերի 2-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

Ընկերությունից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

«Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 16:00-ն է»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։