Հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին նրա տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Շաքիի բնակիչ

13:43 • 02.10.26

Փլավ է վերցրել, հաց սարքել, կերել: Այս մասին 5-րդ ալիքի հետ զրույցում ասել է Շաքիի բնակիչը՝ անդրադառնալով ադրբեջանցու՝ հայ կնոջ տուն մտնելու և նրա վրա կրակելու դեպքին:

«Այդ կինն էլ դպրոցից երեխաներից վերցրել է, եկել տուն, տեսել մեկն իրենց մահճակալի վրա պառկած է: Ասել է՝ դու ո՞վ ես, ադրբեջանցին էլ զենքը վերցրել է, հարձակվել, կրակել»,-նշել է բնակիչը:

Հարցին՝ գյուղում խուճապ կա՞, Շաքիի բնակիչն ասել է, որ ոչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխայի ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է:

Դատախազությունից տեղեկացրել էին՝ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրվարույթ՝ պետական սահմանն ապoրինի հատելու հոդվածով: Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: