Իրադարձային

-ից
-ը
  • Կիևն ահաբեկչություն է իրականացրել ՌԴ ռազմական օդանավակայանների ուղղությամբ. ՌԴ ՊՆ
    19:38 • 01.06.25
    Կիևն ահաբեկչություն է իրականացրել ՌԴ ռազմական օդանավակայանների ուղղությամբ. ՌԴ ՊՆ
    Այսօր Կիևի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայանների վրա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
  • ՌԴ-Ուկրաինա բանակցությունները կմեկնարկեն Երևաի ժամանակով 14:00-ին
    19:16 • 01.06.25
    ՌԴ-Ուկրաինա բանակցությունները կմեկնարկեն Երևաի ժամանակով 14:00-ին
    Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիարկությունների բանակցությունները մեկնարկելու են Ստամբուլում երկուշաբթի օրվա երկրորդ կեսին, հաղորդում է Թուրքիայի պետական TRTHaber հեռուստաալիքը։
  • Եկամուտների աճ, 250,000 դոլարի կրիպտոարժույթ, բաժնեմաս․ ինչ է հայտարարագրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը
    18:56 • 01.06.25
    Եկամուտների աճ, 250,000 դոլարի կրիպտոարժույթ, բաժնեմաս․ ինչ է հայտարարագրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը
    Ինչպես նախորդ տարի, Արսենյանը հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում՝ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում հողամասը, Շիրակի մարզի Գյումրի համայնքում անհատական բնակելի տունը, հողամասը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում հասարակական նշանակության շինությունը, Արաբկիր վարչական շրջանում գտնվող հողամասը և անհատական բնակելի տունը, որոնք բոլորը տնօրինում է միանձնյա։ Ամբողջ գույքը, որի մասին պաշտոնյան նշել է հայտարարագրում, նա գնել է 1999-2015թթ․։
  • 100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան․ նոր նախագիծ
    18:41 • 01.06.25
    100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան․ նոր նախագիծ
    Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ վճարվում է միանվագ հավելում՝ 1,000,000 դրամի չափով, միանվագ հավելումը (այդ թվում՝ միանվագ հավելման չվճարված գումարը) վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով վճարման համար սահմանված կարգով:
  • Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել
    18:23 • 01.06.25
    Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել
    Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության համաձայն՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,13 կմ խորության վրա։