Իրադարձային
-ից
-ը
10:53 • 02.06.25Ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների համար ժամանել է ՍտամբուլՀանդիպումը նախատեսված է կեսօրին, ասել է նա։ TRT-ն ավելի վաղ հայտնել էր, որ այն կսկսվի ժամը 13:00-ին (նույն ժամանակ Մոսկվայի ժամանակով) Չիրագան պալատում, որտեղ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչե պալատում, որտեղ իր գրասենյակն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
10:16 • 02.06.25ԱՄՆ-ում տղամարդը բղավել է «Ազատությո՛ւն Պաղեստինի՛ն» և դյուրավառ հեղուկով շշեր նետել հաջակցություն իսրայելցի պատանդներին երթի մասնակիցների վրաԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում Մուհամեդ Սաբրի Սոլիման անունով տղամարդը բղավել է «Ազատությո՛ւն Պաղեստինի՛ն» և դյուրավառ հեղուկով շշեր նետել Գազայում պահվող իսրայելցի պատանդներին աջակցության երթի մասնակիցների վրա, հայտնում է BBC-ն:
10:03 • 02.06.25«Air Arabia Abu Dhabi»-ն նշում է իր առաջին չվերթը դեպի ԵրևանՈւղևորներն այժմ կարող են ամրագրել իրենց ուղիղ չվերթերը երկու քաղաքների միջև՝ այցելելով «Air Arabia» ավիաընկերության կայքէջ, կապ հաստատելով զանգերի կենտրոնի կամ ճանապարհորդական գործակալությունների հետ:
09:56 • 02.06.25Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի շրջանում, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:51-ին։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։
09:39 • 02.06.25Իրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ այն գրանցվել է այսօր ժամը 07:18-ին Բալդաջիից 9 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթի 7 կիլոմետր խորության վրա:
09:21 • 02.06.25Միանգամայն փայլուն արդյունք, օգտագործվել է 117 անօդաչու. Զելենսկին մեկնաբանել է ՌԴ ռազմական օդանավակայններին մասշտաբային hարվածըԶելենսկին հայտնել է, որ լսել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի զեկույցը այս գործողության վերաբերյալ։ Նա գործողությունն անվանել է Ուկրաինայի անկախ արդյունք, որը նախապատրաստվում էր ավելի քան 1,5 տարի։
09:08 • 02.06.25Հրդեհ՝ Մասիս քաղաքի տներից մեկում․ կա տուժածՀրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։
08:17 • 02.06.25Երկրաշարժ՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելքԵրկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
23:33 • 01.06.25Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, իր լուռ ու խորիմաստ պատասխանը ստացավ այսօր՝ պատարագի ժամանակ․ Շաքե Իսայան (տեսանյութ)Եկեղեցում էի, և տեսա՝ հավատավոր ժողովուրդը լռությամբ, բայց վստահությամբ շտապել էր Տիրոջ տուն՝ վկայելու իր հավատարմությունն ու հոգևոր ամուր դիրքորոշումը։
21:58 • 01.06.25Երևանում Nissan-ը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտումՀունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմանում Երևանի բնակիչ 30-ամյա Յուրիկ Ե.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
21:52 • 01.06.25Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի բանակցային խմբի կազմը մեծացվել է մինչև 14 անձ, ինչպես նշված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրում։
21:28 • 01.06.25Հասարակությունը լռությամբ ժխտելով իր մասնակցությունը 2018-ից հետո տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին` դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին. կա՞ արդյոք ելք, վստահ եմ, որ կա, անկասկած՝ այո՛. Միքայել ՄինասյանԺամանակակից ազգերն ատում են իրենց անցյալը, արհամարհում ներկան և անտարբերությամբ վերաբերվում ապագային: Դժվար թե նման վերաբերմունքը լավ բանի հանգեցնի. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
20:56 • 01.06.25Զիդանը մերժել է 100 միլիոն եվրոյի առաջարկը. աղբյուրԱղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետին առաջարկվել է ավելի քան 100 միլիոն եվրոյի պայմանագիր, սակայն Զիդանը հետաքրքրություն չի ցուցաբերել։ Նրա հիմնական նպատակը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն է։
20:35 • 01.06.25Մեծահասակներիս պարտքն ու պատասխանատվությունն է, որ յուրաքանչյուր երեխայի մանկությունը լեցուն լինի ժպիտներով, ջերմությամբ ու սիրով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Երեխաների միջազգային օրը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում. յուրաքանչյուր երեխայի մանկությունն ու այս օրը պետք է լինի լեցուն ժպիտներով, ջերմությամբ ու սիրով։ Դա մեծահասակներիս պարտքն ու պատասխանատվությունն է։
20:13 • 01.06.25Գեղարքունիքում Toyota-ն կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել դաշտում. կա վիրավորՀունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմանում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Գ.-ն իր վարած Тoyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ապա բախվել Հրազդան գետ վրա գտնվող կամրջի բետոնե եզրաքարին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել կամրջի տակ։
