ԱՄՆ-ում տղամարդը բղավել է «Ազատությո՛ւն Պաղեստինի՛ն» և դյուրավառ հեղուկով շշեր նետել հաջակցություն իսրայելցի պատանդներին երթի մասնակիցների վրա
ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում Մուհամեդ Սաբրի Սոլիման անունով տղամարդը բղավել է «Ազատությո՛ւն Պաղեստինի՛ն» և դյուրավառ հեղուկով շշեր նետել Գազայում պահվող իսրայելցի պատանդներին աջակցության երթի մասնակիցների վրա, հայտնում է BBC-ն:
Վեց մարդ այրվածքներ է ստացել: Տուժածներից ոմանց վիճակը լուրջ է։ Նրանք հոսպիտալացված են։ Տուժածների տարիքը տատանվում է 67-88-ի սահմանում։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի պնդմամբ՝ սա նպատակային ահաբեկչություն էր:










