Գեղարքունիքում Toyota-ն կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր

20:13 • 01.06.25

Հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմանում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Գ.-ն իր վարած Тoyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ապա բախվել Հրազդան գետ վրա գտնվող կամրջի բետոնե եզրաքարին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել կամրջի տակ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։