Երևանում բացվեց STUDIO 995 YEREVAN վինտաժային կահույքի ցուցասրահը (լուսանկարներ)
Երևանում՝ Բագրատունյաց 69 հասցեում (Մետրոյի Գործարանային կայարանի հարևանությամբ) բացվել է STUDIO 995 YEREVAN վինտաժային կահույքի ցուցասրահը: Սա Վրաստանում գործող STUDIO 995 խանութ-սրահի մասնաճյուղն է Երևանում: Այստեղ ներկայացված են Եվրոպայում 50-ականներից մինչև 90-ականներ արտադրված կահույք:
STUDIO 995 YEREVAN-ի համահիմնադիր Ագաթա Կարապետյանը պատմում է, որ վինտաժային կահույքի նկատմամբ սերը մի օր վերաճեց Երևանում նման վաճառասրահ ունենալու մտքի. «Մեր գրասենյակի համար վինտաժային կահույք էինք փնտրում, երբ ծանոթացա վրացի իմ գործընկերոջ հետ, նա նշեց, որ շատ կցանկանար Երևանում ունենալ նման մի վաճառասրահ: Այդպես առաջացավ STUDIO 995 YEREVAN-ը հիմնելու գաղափարը»:
Նշենք, որ ցուցասրահը գործում է լուսանկարիչ Արմեն Աղայանի ֆոտոստուդիայում և ցուցասահում ներկայացված կահույքը կարելի է օգտագործել որպես դեկոր ստուդիայում նկարահանվելիս: STUDIO 995 YEREVAN-ում կարելի է նաև վերանորոգել վինտաժային կահույք, ինչպես նաև պատվիրել ձեր ցանկացած մոդելը:



















