Իրադարձային
-ից
-ը
15:21 • 22.05.25Վոլգոգրադում «Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի է հայտնաբերվելԸստ ռուսական թելեգրամյան ալիքների՝ մահացածը Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի ռեկտորն է: Նրա մարմինը հայտնաբերվել է արձանի գլխի հատվածում:
15:05 • 22.05.252 որդի կորցրած մորից 12,000 դոլար են պահանջել՝ Եռաբլուրում շինարարության համար. փաստաբանՈստիկանների նետած պայթուցիկը պայթելու հետևանքով մարդու ձեռքը կորցնելու տեսարանին ներկա և դրանից զայրացած դատարկ պլաստմասե շիշ նետած քաղաքացուն կալանավարող քննչական կոմիտեն տիկին Ալլայից գումար հափշտակողին ձերբակալելուց 72 ժամ հետո ազատ է արձակում, բայց վերջում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկում դատարան։
15:00 • 22.05.25Ավինյանը «ԼիլանԱրմ» ընկերության տնօրենի հետ ֆուտբոլ է խաղացել, բայց այդ ընկերության մասին առաջին անգամ Մեսրոպ Մանուկյանից է լսում. Չախոյանը՝ կոռուպցիոն գործերի մասինԱյդպես ոնց է լինում՝ Ավինյանը կուսակցին չի ճանաչում, չի հիշում, առաջին անգամ «ԼիլիանԱրմ» ընկերության մասին Մեսրոպ Մանուկյանից է լսում, բայց էդ ընկերության տնօրենի հետ ֆուտբոլ է խաղացել։
14:45 • 22.05.25Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածաշրջանի անվտանգության պահապաններն են. Բաղերի«Բանակի չորս ուժերը, փոխգործակցելով և համակարգելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի հետ, առաքելություն ունեն անհրաժեշտության դեպքում ապահովել երկրի և տարածաշրջանի անվտանգությունը։ Զինված ուժերի օպտիմալ պատրաստվածությունն ու բարձր կարողությունը կայուն անվտանգության ստեղծման գործում ամենակարևոր գործոնն են՝ զսպելու թշնամիների տենչանքները և ագահությունը, թշնամիներին համոզելու համար, որ եթե նրանք ներխուժեն Իսլամական Իրանի տարածք, բարձր գին կվճարեն, մինչդեռ ոչ մի օգուտ չեն ստանա», - ասել է նա:
14:33 • 22.05.25Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.amՍուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար:
14:31 • 22.05.25Հռոմի պապն Իսրայելին կոչ է արել թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա և վերջ դնել ռազմական գործողություններին«Ես վերահղում եմ կոչս՝ թույլատրել մարդասիրական օգնության արժանապատիվ հասանելիությունը և վերջ դնել ռազմական գործողություններին, որոնց կործանարար գինը վճարում են երեխաները, ծերերն ու հիվանդները», - ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում։
14:16 • 22.05.25Վատիկանում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պայմանավորվածություններ չկան. Կրեմլ«Ոչ, այս հարցում պայմանավորվածություններ չեն եղել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նոր տեղեկություններ կան ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ բանակցությունների մասին։
14:07 • 22.05.25Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժություններըՕկուպացված Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ «Արազ 2025» զորավարժությունները
13:46 • 22.05.25Սպիտակ տան նախկին բժիշկը կանխատեսել է, որ քաղցկեղով հիվանդ Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիսԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, որի մոտ քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշման մասին օրերս է հայտնի դարձել, կարող է ապրել 12-18 ամիս. նման կանխատեսում է արել Սպիտակ տան նախկին բժիշկ և հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը։
13:45 • 22.05.25Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)Սակայն, 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի» կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Ազնավուրի կիսանդրին ևս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։
13:41 • 22.05.25Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերԱրցախի թեմի թեմական խորհրդի անդամ, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը ներկայացրեց Արցախի թեմի գրասենյակի կազմավորման նախապատմությունը, մասնավորապես նշելով, որ գրասենյակը իր գործունեությունը սկսել է 2024 թ․ հունիսից՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի աջակցությամբ։
13:03 • 22.05.25Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին՝ երեխաների մորը, հիմա ինչի՞ են զարմացել. Գևորգ ՊապոյանՓոխանակ ամաչեն իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ կնոջը նստած վիրավորում են իրենց գրառումներով, մի հատ էլ ձեզ մոտ զարմանք է առաջանում:
12:52 • 22.05.25Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համարՆշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: 2022-2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր:
12:47 • 22.05.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:38 • 22.05.25Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի Հայաստան մուտքի վիզայի պահանջըԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ել իր հերթին ընդգծել է, որ այս նախագծով ակնկալում են զբոսաշրջային հոսքերի էական ավելացում:
