Վոլգոգրադում «Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի է հայտնաբերվել

15:21 • 22.05.25

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում խորհրդային «Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի է հայտնաբերվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ռուսական թելեգրամյան ալիքների՝ մահացածը Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի ռեկտորն է: Նրա մարմինը հայտնաբերվել է արձանի գլխի հատվածում:

Մահը գրանցվել է հուշարձանի ներսում էքսկուրսիայի ժամանակ: Սկսվել է հետաքննություն:

Մոսկվայի Ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ակադեմիայի կայքում հաղորդագրություն է հրապարակվել ակադեմիայի ռեկտորի մահվան մասին: