Իրադարձային
-ից
-ը
14:20 • 27.09.26Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնինՄիաժամանակ Օդեսայում ռուսական հարվածներից մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
13:11 • 27.09.26Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. ՓեզեշքիաՄենք բոլորս պատրաստ ենք մասնակցել այս գործընթացին, չնայած չգիտենք նրանց կայացրած որոշումների մանրամասները։
12:27 • 27.09.26Հայաստանի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվումԹումանյանում ընտրությունն անցնում է առանց ընդդիմության․ առաջադրված միակ քաղաքական ուժը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է։
11:25 • 27.09.26Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափՎարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է Ստելլա Ա․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
10:20 • 27.09.26Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը«Zhongtong»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հավեկշռում և սպասարկում է թիվ 65 երթուղին։
09:32 • 27.09.26Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնիցՀարուցված քրգործի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր 5 բարձրաստիճան զինվորական։
09:11 • 27.09.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։
09:07 • 27.09.26Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման զոհերի ընդհանուր թիվը հասել է 74016-ի, իսկ վիրավորների թիվը՝ 175068-ի:
22:24 • 26.09.26Ծաղկաձորում ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների երկրորդ խաղարկությունը (տեսանյութ)Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորում ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների՝ արդեն երկրորդ խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը բնակարան էր Երևանում։
20:43 • 26.09.26Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ անզեն աչքով լուսնային սկավառակը գրեթե ամբողջական կթվա մի քանի երեկո շարունակ․ Լևոն ԱզիզյանԱնվանումը կապված է հին ժամանակներում բերքահավաքի հետ։ Տարվա այս շրջանում Լուսնի ծագման ժամն օրեցօր համեմատաբար քիչ է ուշանում, և մի քանի երեկո շարունակ լուսնի լույսը մայրամուտից հետո լուսավորում է դաշտերը։ Մինչև էլեկտրական լուսավորության տարածումը դա հողագործներին հնարավորություն էր տալիս աշխատանքը շարունակել նաև մթնշաղից հետո։
19:55 • 26.09.26Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԴեպքի վայր օգնության ժամանած փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից (մոտ 12 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
18:32 • 26.09.26Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը հայտնվել է ձորակումՎթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
18:00 • 26.09.26ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԾառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։
17:15 • 26.09.26Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվորՎթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
14:55 • 26.09.26Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցով քարտեզ՝ այն անվանելով «Թրամփի նեղուց»Պատկերին այլ պարզաբանումներ նա չի կցել:
