Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցով քարտեզ՝ այն անվանելով «Թրամփի նեղուց»

14:55 • 26.09.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ այն մակագրելով որպես «Թրամփի նեղուց»:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտնել էր այն գաղափարը, թե Իրանի նկատմամբ հաղթանակից հետո ինքը Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք: Նա բազմիցս Truth Social-ում հրապարակել է տարածաշրջանի քարտեզը՝ նշումով, որ այդ ջրերը հանդիսանում են ամերիկյան:

Այս անգամ ամերիկացի առաջնորդը հրապարակել է քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը շրջանագծված է և մակագրված որպես «Թրամփի նեղուց»: Պատկերին այլ պարզաբանումներ նա չի կցել: