Ծաղկաձորում ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների երկրորդ խաղարկությունը (տեսանյութ)

22:24 • 26.09.26

Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորում ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների՝ արդեն երկրորդ խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը բնակարան էր Երևանում։

Սուպերմարկետների համատեղ կազմակերպած առաջին մրցույթի հաղթող ընտանիքի փոքրիկի՝ Կարապետի ձեռքով դուրս բերված կտրոնը հաջողություն բերեց Եղվարդի բնակիչ Տաթևիկ Ղարիբյանին, որը սակայն այդ պահին ներկա չէր խաղարկությանը։ Ուրախալի լուրը նրան հայտնեցին հաղորդավարները՝ հեռախոսազանգով։

Տաթևիկի նոր բնակարանը Երևանի Ավան վարչական շրջանում է՝ «Ավան Թաուերս» համալիրում։ Այն այժմ հանձնման փուլում է. նախատեսվում է, որ սեփականատերը բանալիները կստանա մեկ տարվա ընթացքում։

Տաթևիկ Ղարիբյանի խոսքով՝ զանգն իր համար անսպասելի էր․ «Չեմ կարող ասել՝ ինչ զգացողություններ ունեմ, շոկի մեջ եմ»,-լրագրողների հետ տեսազանգի ժամանակ ասաց Տաթևիկը։

Բնակարանից բացի՝ խաղարկվեցին նաև ավելի քան 30 այլ մրցանակներ՝ խոշոր և մանր կենցաղային տեխնիկա, հանգստի ուղեգրեր և 88 հազար դրամի քեշբեք։ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մարքեթինգի բաժնի ղեկավար Լիլիթ Ոսկանյանի խոսքով՝ խաղարկություն անցկացնելու գաղափարը ծնվել է ապրիլին, երբ թիմը որոշել է հաճախորդներին անակնկալ մատուցել խոշոր մրցանակի տեսքով․ «Մենք ունենք նաև այլ անակնկալ մեր հաճախորդների համար։ Հոկտեմբերից ունենք նոր նախագիծ․ 15 հազար և ավելի դրամի գնում անելու դեպքում հաճախորդները տեղում ստանում են 5 տոկոս զեղչ»։

«88» և «Ծիրան» սուպերմարկետներն իրենց հաճախորդներին խոստանում են նմանատիպ շատ այլ անակնկալներ։ Հետագա խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է «88» կամ «Ծիրան» սուպերմարկետներից կատարել 5000 դրամ և ավելի գնում, գնել առնվազն մեկ «by Nalbandyan» ապրանքանիշի արտադրանք և օգտագործել կուտակային քարտը։