Երևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը

13:35 • 23.11.26

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ շտապօգնությունը միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխում էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։