Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. ՆԳՆ
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է․ առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման, հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Իրականացվում է հեղուկի տեղափոխում․ սահմանվել է հերթապահություն։










