Իրադարձային
-ից
-ը
09:38 • 05.05.25Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան. նա կայցելի նաև ԱրցախԱլի Ասադովի հետ նախատեսվում է ստուգել օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում վերականգնված օբյեկտները, ինչպես նաև այցելել Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։ Բելառուսի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները նախատեսում են նաև ստուգել ապագա ագրոքաղաքի տարածքը Գյզըլ Քենգերլի գյուղի տարածքում։
09:32 • 05.05.25Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի ՀանրապետությունԱյս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
09:09 • 05.05.25Թրամփը հայտարարել է, որ «Ալկատրաս»-ի բանտը կվերաբացվի աշխարհի ամենավտանգավnր հանցագnրծների համարՍան Ֆրանցիսկոյի Ալկատրասի բանտը փակվել է 1963 թվականին և այդ ժամանակվանից գործում է որպես թանգարան:
08:34 • 05.05.25Չիլիում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
08:12 • 05.05.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:16 • 04.05.25Մարսելի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
20:00 • 04.05.25Ոստիկանությունը Լեդի Գագայի համերգի ժամանակ ահшբեկչnւթյшն փորձ է կանխելՌիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ, որին մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ։
19:45 • 04.05.25Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվորՌումինիայի Կոնստանցա քաղաքի կայարանում բախվել են երկու գնացք:
19:01 • 04.05.25Անհրաժեշտ ջանքեր կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ. Մարսելի քաղաքապետը՝ Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՄայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը
15:25 • 04.05.25Ռուսական կողմի որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ«Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել», - ասված է հաղորդագրությունում:
15:03 • 04.05.25Ով մեզ վնաuի, 7 անգամ մեծ գին կվճարի. Իսրայելի ՊՆ ղեկավարԿիրակի Եմենից արձակված հրթիռի բեկորներն ընկել են երկրի գլխավոր օդանավակայանի մոտ, որը գտնվում է Թել Ավիվի մոտ։ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) տվյալներով՝ օդանավակայանի գործունեությունը կես ժամով դադարեցվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Վարչությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը։
14:24 • 04.05.25Թուրքիայում տղամարդը hարվածել է ընդդիմության առաջնորդին (տեսանյութեր)Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել: Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը հարձակման է ենթարկվել, երբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից, որտեղ տեղի էր ունենում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Սիրրի Սուրեյյա Օնդերեմի հրաժեշտի արարողությունը։
13:28 • 04.05.25Փրկարարները Մարմարիկ գետի երկայնքով որոնում են 2 տարեկան տղայինԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է: Կան կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն է ընկել։
13:22 • 04.05.25Ամփոփվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացված Հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցույթի արդյունքները (տեսանյութ)«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացված հերթական այս միջոցառումը ևս մեկ անգամ հայ ժողովրդի հերոսական պատմություններն արժևորելու և դասերը սերունդներին փոխանցելու լավագույն առիթն է։
13:05 • 04.05.25Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչու 2018-ին Ռադիոտուն ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեցՆա ընդգծել է, որ «նման շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան ուժ ես կիրառում, այնքան մարդկանց քանակն ավելանում է»:
