Թուրքիայում տղամարդը hարվածել է ընդդիմության առաջնորդին (տեսանյութեր)

14:24 • 04.05.25

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել: Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահը հարձակման է ենթարկվել, երբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից, որտեղ տեղի էր ունենում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Սիրրի Սուրեյյա Օնդերեմի հրաժեշտի արարողությունը։

Անծանոթը մոտեցել է նրան ու ուժեղ հարվածել դեմքին: Հարձակվողը բերման է ենթարկվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայան մեկնաբանել է միջադեպը. «Ես խստորեն դատապարտում եմ Օզգուր Օզելի վրա հարձակումը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: