Չիլիում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

08:34 • 05.05.25

Չիլիում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Սալամանկա քաղաքից 18 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 13,2 հազար մարդ: Օջախը գտնվել է 79 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: