Իրադարձային

-ից
-ը
  • Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ
    09:40 • 28.04.25
    Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ
    «Ընկեր Կիմ Չեն Ընը, հիմնվելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և գնահատման վրա, եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակը վերաբերում է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածին և դրա հիման վրա որոշում է կայացրել ռազմական գործողություններին մասնակցելու մեր զինված ուժերը ուղարկելու մասին՝ այդ մասին տեղեկացնելով ռուսական կողմին»,- ասվում է գերատեսչությունում։
  • Փոխհրաձգություն՝ Հարավային Կարոլինայում. կա 1 զոհ, 11 վիրավոր
    09:35 • 28.04.25
    Փոխհրաձգություն՝ Հարավային Կարոլինայում. կա 1 զոհ, 11 վիրավոր
    Ամերիկյան Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, կիրակի օրը հայտնում է WMFB տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին։ «Ոստիկանությունը հայտնել է, որ տուժել է 11 մարդ, ովքեր բուժօգնություն են ստանում, սպայի պատասխանի ժամանակ կրակոցից վիրավորված տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից»,- հաղորդում է հեռուստաալիքը։
  • Թուրքիայում կրկին երկրաշարժեր են տեղի ունեցել
    08:25 • 28.04.25
    Թուրքիայում կրկին երկրաշարժեր են տեղի ունեցել
    Սա Թուրքիայում մեկ օրվա ընթացքում գրանցված երկրորդ երկրաշարժն է։ Ավելի վաղ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ էին տեղի ունեցել Էլազըղի նահանգում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
    08:04 • 28.04.25
    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։