Իրադարձային

-ից
-ը
  • Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9  մարդ է զոհվել
    15:19 • 27.04.25
    Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
    Հիշեցնենք, որ Կանադայի Վանկուվեր քաղաքում ֆիլիպինյան համայնքի կազմակերպած փողոցային փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները չեն նշել զոհերի ստույգ թիվը։ Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
  • Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները
    14:55 • 27.04.25
    Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ օգնելու մարել նախօրեին Շահիդ Ռաջաի նավահանգստում բռնկված հրդեհը։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 27-ին, հայտնել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները։
  • Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
    14:49 • 27.04.25
    Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
    «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։
  • Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին
    14:46 • 27.04.25
    Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Նա ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
  • Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին շնորհավորել է Թագավորի օրվա առթիվ
    14:41 • 27.04.25
    Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին շնորհավորել է Թագավորի օրվա առթիվ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է.«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։
  • Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում
    14:06 • 27.04.25
    Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում
    «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57- րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, 11-րդ հոդվածի 6-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 03.05.2025թ. հ.ԱՍ/25՛՛2/7414-2025 գրությունը.
  • Ուրուգվայում ՌԴ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել
    14:04 • 27.04.25
    Ուրուգվայում ՌԴ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել
    Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հաղորդում է Subrayado հեռուստաալիքը։
  • Իրանի նավահանգստում պայթյունի զnhերի թիվը հասել է 28-ի
    13:54 • 27.04.25
    Իրանի նավահանգստում պայթյունի զnhերի թիվը հասել է 28-ի
    Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
  • Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Կրկնազատիկը
    13:10 • 27.04.25
    Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Կրկնազատիկը
    Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում:
  • Հռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանը
    12:54 • 27.04.25
    Հռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանը
    «Ես նրան ասացի, որ մենք մեծ հիփոթեք ունենք այս մակարոնեղենի գործարանի համար, և եթե կարողանանք նվազեցնել այն, կիջեցնենք մակարոնեղենի գինը, ավելի շատ կվաճառենք և ավելի շատ տղաների կընդունենք կընդունենք: Նա պատասխանեց. «Գրեթե ամբողջ գումարս ավարտված է, բայց ես դեռ ինչ-որ բան ունեմ իմ հաշվին»: Եվ նա ինձ տվեց 200,000 եվրո», - ասել է Ամբարուսը La Repubblica թերթին։