Ուրուգվայում ՌԴ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել

14:04 • 27.04.25

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հաղորդում է Subrayado հեռուստաալիքը։

Շենքից թանձր ծուխ է դուրս եկել, իսկ դեսպանատան տարածքում տեղաշարժը  դժվարացել է։ Ըստ Telenoche-ի՝ հրդեհը սկսվել է օդափոխության համակարգում։