Իրադարձային
-ից
-ը
10:06 • 27.04.25Կանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Կանադայի Վանկուվեր քաղաքում ֆիլիպինյան համայնքի կազմակերպած փողոցային փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները չեն նշել զոհերի ստույգ թիվը։ Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
21:11 • 26.04.25Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՊարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է: Ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Սևակ փողոցի 11 հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում Երևանի բնակիչ 34-ամյա Մարտուն Բաղդասարյանի կողմից շահագործվող «Zoomlion» ավտոկռունկով (կռան) աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում ավտոկռունկի շրջվելու հետևանքով Կարեն Ս.-ն մնացել է կռունկի և շենքի հիմքի համար քանդված փորվածքի «կատլավան» միջև, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
20:36 • 26.04.25Կյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա ԽարլապըՀայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես ֆիլմերի, մուլտֆիլմերի և համակարգչային խաղերի կրկնօրինակման մասնագետ։
20:31 • 26.04.25Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
20:03 • 26.04.25ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾՆշենք, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը մահացել էր մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Նա այդ պահին անցնում էր դեպքի վայրի կողքով։
19:44 • 26.04.25Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով տnւժածների թիվն ավելանում էԻսրայելական 12-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելը որևէ առնչություն չունի պայթյունի հետ։
19:29 • 26.04.25Սոնա Մնացականյանի դեպքով անգամ Փաշինյանի ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունն է անհետացել․ Գոհար ՄելոյանԱռաջին հերթին մենք այստեղ ենք՝ ի հիշատակ Սոնա Մնացականյան, երկրորդ, մենք այստեղ ենք նաև պահանջատեր լինելու, որ արդարությունն ու արդարադատությունը վերականգնվի և պատասխանատու անձը համարժեք պատասխանատվության ենթարկվի և երրորդ՝ կանխարգելելու նման միջադեպերը, որովհետև ցավոք արձանագրումներ ենք ունենում, թե ինչպես է այդ նույն ավտաշարասյունը մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում:
18:47 • 26.04.25Պռոշյան փողոցում մոմավառություն է կազմակերպվել՝ նվիրված Սոնա Մնացականյանի հիշատակինՆշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
18:40 • 26.04.25Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ)Տեղացի ձկնորսները նավակներով օգնության հասան խեղդվող մարդկանց և կենդանիներին։
17:56 • 26.04.25Փաշինյանն Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանըէքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես նաև կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, քաղաքացիական կրթության, ՔՀԿ ներկայացուցիչների տաղավարներ։ Ցուցադրությունն ուղեկցվել է վարպետաց և մասնակցային դասերի անցկացմամբ:
16:06 • 26.04.25Վատիկանում ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորման արարողությունըՀռոմի Ֆրանցիսկոս պապը թաղվել է Մեծ Աստվածածնի եկեղեցում:
15:19 • 26.04.25Պատշգամբի փլուզման հետևանքով լվացք փռող կինը ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՇենգավիթում պատշգամբի փլուզման հետևանքով քաղաքացին 2-րդ հարկից ընկել է ցած
13:46 • 26.04.25Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին. տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Վատիկան (տեսանյութ)Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալու նպատակով տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել
12:39 • 26.04.25Դուք բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը. Միքայել Մինասյանը՝ Ֆրանցիսկոս Պապի մասինԵրբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպես Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, նկատեցի, որ ժամկետը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող եք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայացքով ինձ փնտրում էիք և ցույց տալիս ծիրանի մի կեսը։
12:35 • 26.04.25Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մասնակցել են սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
