Իրադարձային
-ից
-ը
16:40 • 24.04.25Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վшյրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,- նշել են քաղաքացիական առաքելության գրասենյակից:
16:28 • 24.04.25Երևանում հերթական «Chevrolet»-ն է թալանվելԵրևանում ավտոմեքենայի մասերի հերթական գողությունն է գրանցվել
16:28 • 24.04.25Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. ԹասմաղամբետովԹասմաղամբետովի խոսքով՝ կողմերի միջև պահպանվում են «զուտ աշխատանքային շփումներ», և Հայաստանը տեղեկացվում է քարտուղարությունում քննարկվող բոլոր հարցերի մասին։ Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին: Նրա խոսքով, կազմակերպությանը երկրի հետագա մասնակցությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է:
16:08 • 24.04.25Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՀայաստան-Սփյուռք սերտ գործակցությունը ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպես, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ:
14:53 • 24.04.25Երբ հայաթափված է Արցախը և Հայաստանը գտնվում է անվտանգային uպառնալիքների առջև, հրամայական է միաբանվել. ՎեհափառԱյսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։
14:20 • 24.04.25Այս nղբերգnւթյունը հիշեցնում է բոլորին անմեղ մարդկանց նման տառապանքներ պատճառելու՝ չարդարացված լինելու մասին. Միացյալ Թագավորության դեսպանՄենք հարգում ենք 1915-1923 թթ. հայ զոհերի հիշատակը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
13:53 • 24.04.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՕդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
13:50 • 24.04.25Սամվել Շահրամանյանը տեսել է՝ ինչպես են գերեվարnւմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանըԼրագրողի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, Շահրամանյանը պատասխանել է, որ առաջիկայում կանդրադառնա այդ հարցին:
13:45 • 24.04.25ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփականը. Զախարովան՝ 1915-ի իրադարձությունների մասին«Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական ցավ: Պատմական վկայությունների համաձայն՝ 1915-ին ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը, Նիկոլայ 2-րդի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը, փրկել է առնվազն 350,000 հայի: Մոսկվայի դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ հայտնի է. այն հետևողական է և հիմնված մարդասիրական ավանդույթների վրա։ Արդեն 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության առաջատար անդամները կատարվածը որակեցին որպես «մարդկության դեմ հանցագործություն»: Ժամանակակից Ռուսաստանը աշխարհի առաջին երկրներից էր, որը ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Պետդուման 1995 և 2005 թթ. օրենսդրական մակարդակով դատապարտել է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը», - ասել է Զախարովան։
13:30 • 24.04.25Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ«Փասադենայում մենք միասնական ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ: Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը: Եվ մենք վերահաստատում ենք մեր հավաքական պատասխանատվությունը՝ խոսել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և ապահովել, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն։ Թող այս հիշողությունը լինի ավելին, քան անցյալի արտացոլումը: Թող դա լինի արդարության, կարեկցանքի և հարատև խաղաղության վրա հիմնված ապագա կառուցելու կոչ: Քաղաքային խորհրդի անունից ես 2025 թվականի ապրիլի 24-ը հռչակում եմ Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր», - նշել է քաղաքապետը։
13:28 • 24.04.25Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպшնnւթյnւնը. դեսպան Էնդրյու ԹըրներԿանադայի Սենատը 2002 թվականի հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել։
13:04 • 24.04.25Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել. թալանել են բակում կայանված «Mazda 6»-ըՏեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի «շիթ»-ն ու լուսարձակները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
12:56 • 24.04.25Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերն ամբողջ աշխարհում. Լիբանանի նախագահի ուղերձըԱունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական կյանքում:
12:56 • 24.04.25100 տարի հետո էլ ոչինչ չեն անում, երբ ցեղաuպшնnւթյnւն են կատարում դիկտատnրները, Արցախում էլ է ցեղաuպшնnւթյnւն տեղի ունեցել. Խուան Պաբլո ԳեչիջյանՆրա խոսքով՝ այսօր բիզնեսն ու փողն են կարևոր, դրա համար նոր ցեղասպանությունները չեն կանխվում:
12:34 • 24.04.25Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Մակրոնի ապրիլքսանչորսյան ուղերձը«Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ազգային հիշատակի օրը, հիշենք բոլոր զոհերին և վառ պահենք նրանց հիշատակը։ Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության», - գրել է Ֆրանսիայի նախագահը:
