Իրադարձային
-ից
-ը
10:15 • 24.04.25Ուկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել գիշերը. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)«Կիևը գտնվում է զանգվածային հարձակման տակ, այդ թվում՝ տարբեր ուղղություններից բալիստիկ հրթիռների հարվածներից: Արձանագրվել են նաև հակառակորդի ռազմավարական ավիացիայից նոր հրթիռների արձակումներ»,-թելեգրամյան ալիքում գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
10:03 • 24.04.25Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն. Արմեն ՍարգսյանԱնմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ
09:49 • 24.04.25Կամչատկայում Բեզիմյաննի հրաբխի ժայթքումից հետո գյուղերը ծածկվել են մոխրի շերտովԱրտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Լազո, Ատլասովո, Տայեժնի գյուղերում մոխիր է տեղացել։ Միաժամանակ պնդում են, որ «բնակչության կյանքը խաթարված չէ»։ Նախարարությունը մանրամասնում է, որ մոխրի շյուղը տարածվում է թերակղզու խորքում, և չի կարելի բացառել մոխրի անկումը Ուստ-Կամչատսկի մունիցիպալ շրջանի Կլյուչի գյուղում։
09:40 • 24.04.25Սադրիչ և հրաhրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը․ Նազելի ԲաղդասարյանՄիեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։
09:36 • 24.04.25Թրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինԱվելի վաղ որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր վայր նշվում էր Սաուդյան Արաբիան, որտեղ արդեն բանակցություններ էին ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Axios-ի աղբյուրը պարզաբանել է, որ պարոն Թրամփի այցը կազմակերպվել է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցը քննարկելու համար։
09:35 • 24.04.25Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա և միտված դեպի կայուն ապագան. Ալեն ՍիմոնյանԽոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժեւորել խաղաղությունը եւ արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար:
09:32 • 24.04.25ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆՕսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը:
09:19 • 24.04.25ՀՀ-ն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով․ ահա թե ինչպես պիտի վառ պահեն Ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակը․ Նիկոլ ՓաշինյանԱյս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։
09:07 • 24.04.25ՀՀ-ի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և Ցեղաuպանnւթյան աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»․ Սերժ ՍարգսյանԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև և երախտագիտությամբ հիշում մարդկային արժանապատվության ու կյանքի համար պայքար մղած մեր նահատակ և վերապրած հերոսներին:
08:47 • 24.04.25Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊԸնդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
08:27 • 24.04.25Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն էԱռաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ:
08:10 • 24.04.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:49 • 23.04.25Սթիվ Ուիթքոֆի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա ապրիլի 25-ինԱվելի վաղ ամենրիկյան կողմը հաստատել էր Ուիթքոֆի այցը Մոսկվա։ Իսկ Պեսկովը նշել էր, որ եթե այսցը տեղի ունենա, ապա այդ մասին անպայման կտեղեկացնեն։
23:00 • 23.04.25Վեհափառը և Փաստաբանների պալատի անդամները քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներըՀայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը ներկայացրեց հյուրերին, որոնց նպատակներից էր ծանոթանալ ազգային և հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը:

