Իրադարձային

-ից
-ը
  • Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավոր
    11:36 • 24.04.25
    Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավոր
    «Բարև Հայաստան, ողջույններ Շվեդիայից։ Ես Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնն եմ։ Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի 110-րդ տարելիցի օրն է։ Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին դեռևս 2010 թվականին, և Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան հետ միասին այժմ ամեն տարի անցկացնում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն։ Այս տարի արարողությանը կայցելի «Հայաստանի երազանքը, հայերը և շվեդները հազար տարիների ընթացքում» գրքի հեղինակ տիկին Անն Գրյոնհամարը: Ես դեռ չեմ կարդացել այդ գիրքը, բայց անհամբեր սպասում եմ, որ կարդամ այն:
  • Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին
    11:29 • 24.04.25
    Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին
    Բելգիացի քաղաքական գործիչը համոզված է՝ եթե ոմանք փորձել են ժխտել Հայոց Ցեղասպանությունը, լռեցնել կամ ջնջել դասագրքերից ու մարդկության գիտակցությունից, ապա դա այն պատճառով էր, որ նման հանցագործությունները միայն ողբերգություն չեն, դրանք նաև նախազգուշացումներ են. նախազգուշացում մոռացության դեմ, նախազգուշացում՝ ատելությունը տրիվիալ դարձնելու դեմ,  նախազգուշացում բռնատիրության տրամաբանության դեմ, որոնք կրկնվում են՝ դարից դար, մայրցամաքից մայրցամաք։ Մենք իրավունք չունենք լռելու։ Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս, մի ապագայի հույս, որտեղ հիշողությունը այլևս բեռ չէ, ուժ է։ Դա նաև հայ երիտասարդության հույսն է, որն աշխարհում ամենուր կառուցում է, ստեղծում», - ասել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը։
  • ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել
    11:18 • 24.04.25
    ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել
    Այն պատրաստվել է Կենտրոնական Ասիայից երկու հոգու կողմից՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։ Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություններից մեկի կողմնակիցները ցանկացել են անօդաչու սարքերի միջոցով հարձակվել նավթաքիմիական գործարանի վրա։
  • Ողբերգական դեպք ՝ Երևանում.  բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնել
    11:13 • 24.04.25
    Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնել
    Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է և ըստ բժշկի՝ երեխան ծնվել է մահացած:
  • Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
    11:05 • 24.04.25
    Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
    Բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: