Իրադարձային
-ից
-ը
16:41 • 09.04.25Ղրղզստանում կասեցվել է պետական հեղաշրջման փորձՂրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն դադարեցրել է երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված զանգվածային անկարգությունների նախապատրաստումը։ Դավադրողների նպատակը պետական հեղաշրջումն էր, հաղորդում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
16:24 • 09.04.25Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետԱպրիլի 8-ին Խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ։
15:53 • 09.04.25Երևանում օդի աղտոտվածությունը նորմայից բարձր է, դա մեծացնում է մի շարք ծանր հիվանդությունների հավանականությունը. ԵՊԲՀ դոցենտ (տեսանյութ)Մկրտչյանի խոսքով, օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ Երևանում գրանցվում է առավոտյան, հատկապես մեծ մեքենաների խցանման հատվածում, օրինակ Իսակովի, Ազատության պողոտայում, որն ազդում է ոչ միայն ռիսկի խմբում գտնվող մարդկանց վրա, այլև ընդհանուր բնակչության առողջության վրա:
15:51 • 09.04.25Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշինՎթարի հետևանքով վարորդը տեղում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
14:35 • 09.04.25Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը. ՆԳՆՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։
14:18 • 09.04.25Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
13:39 • 09.04.25Հատիկ առ հատիկ. հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է ավտոտնակ. Փաշինյան«Շուկայականին մոտարկված արժեքը՝ 5,032,895 դրամ»,- գրել է Փաշինյանը:
13:13 • 09.04.25Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում:
12:57 • 09.04.25Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհների վերանորոգման ժամանակ նախազգուշացնող նշանները կարճ են ու բավարար չեն. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)Պատգամավորն ընդգծեց, որ այս վերլուծությունը պետք է արվի ոստիկանության հետ համատեղ: «Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհներին մի տեղ վերանորոգում է գնում, միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, բայց նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են, նույնը և՛ բենզալցակայաններում, և՛ գազալցականներում. միանգամից մայրուղու վրայից գնում է աջ:
12:51 • 09.04.25Գագիկ Ծառուկյանի հնչեցրած համախմբման կոչին արձագանքել են մի խումբ երիտասարդներ (տեսանյութ)«Գագիկ Ծառուկյանի հոդվածն այն կայծն էր, որը մեզ հնարավորություն տվեց ինչ-որ գործունեություն սկսելու: Մենք ընկերներով որոշեցինք այս քննարոկւմը կազմակերպել և այսպիսի շարք սկսել»,- իր խոսքում նշել է երիտասարդներից Արեն Նահապետյանը:
11:59 • 09.04.25Վրաստանի խորհրդարանի մոտ առավոտից լարված իրավիճակ է (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի մոտ առավոտից լարված իրավիճակ է: Հավաքված ցուցարարները թույլ չեն տալիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին հասնել Ապրիլի 9-ի հուշահամալիր:
11:57 • 09.04.25Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԸստ ԶԼՄ-նեիր՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։
11:50 • 09.04.25ՀՀ-ում ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16-ը. Անդրանիկ ՔոչարյանՀՀ-ում տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ: Չնայած՝ ենթակառուցվածքների և երթուղու կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները:
11:31 • 09.04.25Skill ընկերության և Newmag հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր. CAREER CITY FEST-ում առաջին անգամ կանցկացվի Newmag Fair CCF edition-ը (լուսանկարներ)«Career City Fest-ը յուրօրինակ ձևաչափով փառատոն է, և այն առանձնահատուկ է նաև նրանով, որ հարթակ է հանդիսանում արդեն կայացած միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման համար, որոնց հետ նույն նպատակներն, ու առաքելությունն ունենք։ Քանի, որ Newmag-ի գրքերի տոնավաճառներն ու փառատոններն արդեն իսկ շատ սիրված են, և մենք կարելի է ասել ունենք նույն առաքելությունն ու գրեթե նույն լսարանի համար ենք աշխատում, դրա համար որոշեցինք համագործակցություն սկսել և համատեղ ջանքերով լրացուցիչ արժեք ստեղծել Career City Fest-ի հազարավոր այցելուների համար»,- ասաց Skill ընկերության տնօրեն Նելի Մարաբյանը:
11:19 • 09.04.25Սա սովորական ուղղորդված ֆաշիզմ է. Էլինար ՎարդանյանՍուտ է, թե սա հանրային տրամադրություն է։ Հակառակը՝ արցախցիների հանդեպ մեղադրանքներին հետևում է հանրության պարսավանքը, ճիշտ և հստակ ռեակցիան։ Մեր հասարակությունը տոտալ հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող ատելության քարոզի հետ։
