Իրադարձային
-ից
-ը
20:06 • 08.04.25Փարիզի իշխանությունները Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պատվավոր քաղաքացու կոչում են շնորհելՆշվում է, որ այս որոշումը միաձայն ընդունվել է Փարիզի քաղաքային խորհրդի նիստում։
19:49 • 08.04.25Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճելՄարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում գրանցվել է 2,8-7,5 մագնիտուդով 98 հետցնցում։
19:34 • 08.04.25Երևանի քաղաքապետարանը կոծկել է կենդանաբանական այգու զեբրի ձագի шնկելը․ ավագանու անդամԶեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից։
18:58 • 08.04.25Արայիկ Հարությունյանին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցերՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
18:45 • 08.04.25Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր։
17:56 • 08.04.25Վիզաների ազատականացման հեռանկարներն օրակարգում են․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանըԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը իրականացնելու են ՀՀ պատրաստվածության ընդհանուր գնահատում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների բնագավառում՝ նպաստելով եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաև վիզաների ազատականացման հեռանկարների հենանիշների ձևավորմանը։
17:06 • 08.04.25Ուկրաինան պնդում է, որ գերեվարել է ՌԴ բանակում կռվող Չինաստանի քաղաքացիների. Զելենսկին միջազգային հանրությունից պահանջել է արձագանքել«Ռուսաստանի կողմից Չինաստանի ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվածությունը Եվրոպայում այս պատերազմին հստակ ազդանշան է, որ Պուտինը պատրաստվում է անել ամեն ինչ պատերազմը դադարեցնելուց բացի: Նա փնտրում է պայքարը շարունակելու ուղիներ: Սրան միանշանակ պետք է արձագանքեն ԱՄՆ-ն, Եվրոպան և աշխարհում բոլորը, ովքեր ցանկանում են, որ խաղաղություն լինի»,- ասել է նա։
16:37 • 08.04.25Հանրայինի կողմից Բաքվում պահվող հայերի դատավարությանը չանդրադառնալը մտահոգիչ է, բայց մենք որևէ լծակ չունենք միջամտելու. ՀՌՀ նախագահ«Օրենսդրությամբ մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ: Մենք որևէ լծակ չունենք: Դա օրենսդրական խախտում չի, իհարկե, շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի, մտահոգությունը կիսում եմ»,- ասաց նա:
16:21 • 08.04.25Վեհափառը հորդորել է քահանաներին իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համարՀայոց Հայրապետը աշխարհասփյուռ թեմերից հոգևորականների մեկտեղումը պատեհ առիթ նկատեց նաև հոգով զորանալու և իրենց ուխտը վերանորոգելու Մայր Աթոռի աղոթական մթնոլորտում, ինչպես և արծարծելու հովվական ծառայությանն առնչվող տարբեր խնդիրներ ու մարտահրավերներ։
15:55 • 08.04.25Արագածոտնում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում. կա տուժածՀրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
15:24 • 08.04.25Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
15:21 • 08.04.25Արցախցիները պետք է խմբեր կազմեն իշխանության հետ բանակցելու համար. ԱԳՆ վերջին հայտարարությունը խայտառակություն էր. Արա ՊուլուզյանԴաշնակցության Հայ դատի գրասենյակներն այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանք են տանում: Մոտ օրերում կտեսնեք այդ աշխատանքի արդյունքները: Հուսով եմ, որ կկարողանանք այդ ճնշման միջոցով նաև Հայաստանի իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը տեղ գրավի։
15:09 • 08.04.25Եթե ԱՄՆ-ն hարձակվի Իրանի վրա, Մոսկվան պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Թեհրանին. ՌԴ ԱԳՆ«Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է ամենասարսափելի հետևանքներն ունենալ տարածաշրջանի համար: ՌԴ-ն պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին՝ երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակում, քանի որ սա ռազմական դաշինքի փաստաթուղթ չէ: Բայց ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հակամարտությունը կարգավորելու համար», - ասել է նա:
15:04 • 08.04.25Արագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժածՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
14:24 • 08.04.25Ամո՛թ այն երկրին և վա՛յ այն ժողովրդին, որ կռվում են սեփական պատմության հետ. ՊեսկովԼատվիայի իշխանությունների որոշումը՝ զանգվածաբար քանդել պատերազմի հուշահամալիրները, խայտառակություն է երկրի համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
