Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
Մյանմայում 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,600-ի, 5,017 մարդ վիրավորվել է, իսկ 160 մարդ անհայտ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը՝ հղում անելով երկրի օդերևութաբանության և հիդրոլոգիայի դեպարտամենտին։
Մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում գրանցվել է 2,8-7,5 մագնիտուդով 98 հետցնցում։










