Փարիզի իշխանությունները Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել
Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Figaro պարբերականին։
«Էքրեմ Իմամօղլուն այսօր անարդարացիորեն զրկված է իր կուսակցությունը և միլիոնավոր թուրքերի ձայները ներկայացնելու հնարավորությունից։ Նա պետք է զգա Փարիզի լիակատար աջակցությունը», - ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Ըստ Իդալգոյի՝ նման աջակցությունը «կարող է թույլ տալ Թուրքիայի ներկայիս կառավարությանը լսել ժողովրդավարական բանականության ձայները»: Նշվում է, որ այս որոշումը միաձայն ընդունվել է Փարիզի քաղաքային խորհրդի նիստում։










